Մեր շուրջն օրեցօր փոխվում է ամեն ինչ։ Ահա արդեն Երևանի և Ստեփանակերտի դավաճաններն ու պարտվողականները կովկասյան թաթարներին հանձնեցին երկու մարդասպան-դիվերսանտների, իբր մեր երևանցի թրքասերները դրանով կատարում են գերիների և պատանդների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Բայց մինչ մեզ հանձնեցին 45 գերու, թշնամիներն անմիջապես, այն էլ՝ ոչ պատերազմական իրադրությունում, կրկին առևանգեցին մի քանի տասնյակ մարդու։ Իսկ ստեփանակերտցի դավաճաններն արդեն դեկտեմբերի 14-ին թշնամուն հանձնեցին կատարած սպանությունների ու դիվերսիայի համար ԼՂՀ-ում դատապարտված Շահբազ Ղուլիևին ու Դիլղամ Ասկերովին։ Ահա ևս մեկ դավաճանություն. ոտնատակ է տրված 2014 թ. սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի, 43-ամյա Սարգիս Աբրահամյանի և ծանր վիրավորված, 37-ամյա Կարինե Դավթյանի հիշատակը... Է՛լ ինչ սպասենք ձեզնից, փաշինյանականներ։ Ինչքան ստորություն ու վախկոտություն կա ձեր մեջ, սորոսական հիմնադրամների և ԱՄՆ-ի դեսպանության կամակատարներ։
Իսկ ոչնչացված Արցախի Հանրապետության ու Հայաստանի շուրջը ռազմավարական նոր իրավիճակ է հասունանում։ Մենք արդեն գրել ենք, որ դեկտեմբերի 9-ին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Կալիբաֆը հայտարարել է, թե կովկասյան թաթարներից Իրանը պահանջում է Արցախից շտապ վտարել սիրիացի ահաբեկիչներին, որովհետև «Ադրբեջանում ահաբեկիչների և սիոնիստական վարչակարգի շարժումների ներկայությունը սպառնալիք է տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը»։ Հետո բոլորս իմացանք, թե Բաքվում Էրդողանի դեկտեմբերի 10-ի սադրանքի դեմ ինչքան կտրուկ է հանդես եկել Իրանի խորհրդարանի ողջ կազմը, իսկ Թեհրանում Թուրքիայի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ։ Դեկտեմբերի 10-ին Թավրիզում բողոքի հակաթուրքական գործողություն է կայացել։ Թուրքերը նույնպես որոշել են «ատամ ցույց տալ». Անկարայում Իրանի դեսպանը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ։ Բայց երևի Իրանի դեսպանն էլ է կոշտ հայտարարություններ արել։ Հետևանքն այն է եղել, որ թուրքական ԱԳՆ-ն, փաստորեն արդարացել է դեսպանի առաջ, թե իբր «Էրդողանին սխալ են հասկացել», իբր Էրդողանը նկատի է ունեցել «Ղարաբաղի ազատագրումը», ոչ թե տարածքային պահանջներն Իրանից։ Այնուամենայնիվ, վերադառնանք Էրդողանի սադրիչ հայտարարությունների կապակցությամբ Իրանի խորհրդարանի որոշմանը։ Դեկտեմբերի 9-ին Էրդողանը ժամանել էր Բաքու՝ մասնակցելու կովկասյան թաթարների զորահանդեսին։ Իլհամ Ալիևի մասնակցությամբ արարողության ժամանակ Էրդողանը կարդաց սահմանային Արաս (Արաքս) գետի մասին Բ. Վահաբզադեի անջատվողական բանաստեղծությունը։ Վահաբզադեն նկատի էր ունեցել, որ «օկուպացված են» Արաքսից հյուսիս գտնվող հողերը, որովհետև թունդ ռուսատյաց, հայատյաց էր, ընդհանրապես ատում էր քրիստոնյաներին։ Էրդողանի սադրանքի կապակցությամբ հանդես են եկել և՛ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, և՛ ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը, և՛ ԻԻՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, և՛ Իրանի ուրիշ պաշտոնյաներ ու հասարակական գործիչներ։ Դեկտեմբերի 13-ին Իրանի խորհրդարանի բաց նիստում Սեյեդ Դեհնավին ընթերցեց ավելի քան 225 օրենսդիրների հայտարարությունը վերջին իրադարձությունների և Էրդողանի դիրքորոշման մասին. «Մենք վճռականորեն դատապարտում ենք տարաձայնություններ սերմանող գրականության օգտագործումը Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից, ով, ինչպես սպասվում է, բարի հարևան է լինելու և ձգտելու է իսլամական աշխարհի միասնության, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման»։ Օրենսդիրները մեծ նշանակություն են տալիս երկրի տարածքային ամբողջականությանը, ընդգծում մուսուլման ժողովուրդների միասնությունը, նշում, որ Իրանը պետք է մշտական ջանքեր գործադրի իսլամական աշխարհում քաղաքական, տնտեսական ու մշակութային միասնության հասնելու համար։
Այսպիսով, Էրդողանը, այսինքն՝ Թուրքիան, մեղադրվում է «մուսուլման ժողովուրդների քաղաքական, տնտեսական ու մշակութային միասնությունը» խարխլելու մեջ։ Մուսուլմանների համար դա շատ լուրջ մեղադրանք է և, ըստ էության, նշանակում է, որ Իրանն Էրդողանի գործողությունները գրեթե հավասարեցրել է... Իսրայելի քաղաքականությանը։ Չէ՞ որ տասնամյակներ շարունակ հենց Իսրայելն է քայքայել ու քայքայում «մուսուլման ժողովուրդների միասնությունը»։ Պատահական չէ, որ Թուրքիայի հետ սկանդալի հենց թեժ պահին՝ դեկտեմբերի 14-ին, ԻԻՀ նախագահ Ռոհանին դարձյալ խոսեց տարածաշրջանի բոլոր իրադարձություններում Իսրայելի ստոր դերի մասին. «Գիտնական Ֆահրիզոդայի սպանությունը նրանց գործն էր, ովքեր ուզում էին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրեն արատավորած կառավարության վերջին օրերին տարածաշրջանը ներքաշել պատերազմի մեջ։ Դա նրանց և սիոնիստական վարչակարգի հիմնական նպատակն է»։ Ռոհանին կրկին նախազգուշացրեց, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկելու ուխտադրուժ հարձակումից հետո, բայց դա կանի այն ժամանակ և այնտեղ, որոնք ինքը կընտրի։
Վերջերս սույն նյութի հեղինակը ռուսական կայքերից մեկում կարդաց ոմն Պյոտր Մակեդոնցևի «Էնվեր փաշայի ուղիով. Բաքվում թուրքական քայլերգը և նրա հետևանքները Ռուսաստանի համար» վերնագրով հոդվածը։ Այնտեղ գլխավորն այն է, որ Ռուսաստանում փորձագետները լսել և զգուշանում են, որ ժամանակակից «Էնվեր փաշան» նույնպես հիմա խրոխտանքով քայլում է որպես «Պուտինի բարեկամ»։ Խոսքն Էրդողանի մասին է, իհարկե։ Նոյեմբերի 10-ին նա հայտարարեց. «Ղարաբաղը նորից դարձավ ադրբեջանական։ Մամեդ Ռասուլզադեի, Էնվեր փաշայի, Նուրի փաշայի, Հուսեյն Ջավիդի, Ահմեդ Ջավադի և համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հոգիներն ուրախացան։ Ադրբեջանում մեր եղբայրների ուրախությունը նաև մեր ուրախությունն ու հպարտությունն է։ Հուսով եմ, որ Թուրքիան ու Ադրբեջանը հետագայում էլ են ընդհանուր ապագա կառուցելու»։
Էրդողան-Էնվերի մասին արտահայտվելուց առաջ նախ խոսենք մեր՝ հայ ժողովրդի մասին։ Լսի՛ր, Փաշինյան փաշա, դու ակտիվորեն քարոզում էիր, թե ձգտում ես այնպիսի «կարգավորման», որը կբավարարի կովկասյան թաթարներին։ Տե՛ս, Փաշինյան, Թուրքիան ու կովկասյան թաթարներն «ընդհանուր ուրախություն» ունեն։ Իսկ դու ի՞նչ ուրախություն բերեցիր Հայաստանին ու Արցախին։ Ծախված հողեր և զինվորների ու սպաների դիակներ՝ «որպես Նոր տարվա նվերնե՞ր» իրենց ընտանիքներին։ Փաշինյան փաշա, դու նույնիսկ գերազանցել ես հայ ժողովրդի դահիճներ Էնվեր փաշային ու Նուրի փաշային։ Դու նու՞յնպես հրեա դյոնմե ես, ա՛յ Փաշինյան փաշա։ Քանի դեռ ժամանակ կա, ինքդ խոստովանիր, հնարավոր է, որ անկեղծ խոստովանությունը հաշվի առնվի, երբ Տրիբունալն ընտրելու լինի քո պատժաչափը։ Իսկ Տրիբունալն անպայման լինելու է. հայերի եղեռնին քո մասնակցությունը գործնականում կասկածից դուրս է։
Այսպիսով, ներկայիս «Էնվեր փաշան» դեկտեմբերին կրկին հիշեց հայ ժողովրդի երկու դահճի՝ դյոնմե հրեաներ Էնվեր փաշայի և Նուրի փաշայի անունները։ Նուրի փաշան, լինելով բրիտանական հատուկ ծառայության գործակալ, 1918 թ. մասնակցել է այն կեղծ պետության ստեղծմանը, որին տվել են Իրանից գողացված «Ադրբեջան» անվանումը։ 1918-ից Կովկասում հայերի դժբախտություններն ու տագնապներն ավելացել են միլիոն անգամ։ Մյուսներն էլ, որոնց նոյեմբերի 10-ին հիշատակեց Էրդողանը, անմիջական առնչություն ունեն Այսրկովկասի հետագա զարգացմանն ու ներկայիս քաղաքական գործընթացներին։ Ռասուլզադեն ֆաշիստական «Մուսավաթ» կուսակցության և, այսպես կոչված, «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության» առաջնորդներից մեկն էր, ի դեպ՝ նույնպես հրեա դյոնմե, Հուսեյն Ջավիդը և Ահմեդ Ջավադն ադրբեջանցի բանաստեղծներ էին, թուրքերի հետ կովկասյան թաթարների միավորման կողմնակիցներ։
Բայց ի՞նչն էր տագնապեցրել ռուս փորձագետներին այն բանում, որ Էրդողանը մի ամսում երկու անգամ հիշել էր Էնվեր փաշային և Նուրի փաշային։ Էնվեր փաշան Թուրքիայի ռազմական նախարարն էր և Օսմանյան կայսրությունը ներքաշեց Առաջին համաշխարհային պատերազմի մեջ՝ Սուեզի ջրանցքից և Ադրիանուպոլսից մինչև Կազան ու Սամարղանդ մտացածին «Մեծ Թուրանը» ստեղծելու համար։ Իր խորթ եղբայր Նուրի փաշայի հետ եղել է Ռուսաստան օսմանյան ներխուժման նախաձեռնողը։ 1919-ին փախել է Ռուսաստան՝ հրեա եղբայրների (բոլշևիկների) մոտ, անգամ դարձել «կարմիր հրամանատար», բայց, ընկնելով Թուրքեստան, իսկույն դարձել է տեղի բասմաչների պարագլուխ ու սկսել պատերազմել նույն Ռուսաստանի դեմ։ Պանթուրքիստների համար մեկ է եղել՝ Ռուսական կայսրությունն է, թե «կարմիր» Ռուսաստանը, նրանց «Մեծ Թուրանն» անհնարին կլիներ ստեղծել առանց սլավոնական պետականությունն ընդհանրապես ոչնչացնելու։ Այնպես որ, ամեն ինչ տրամաբանական է. Թուրքիայից ելած, սիոնիստական-պանթուրքական նախագծում ընդգրկված հրեա դյոնմեն պարտավոր էր նպաստելու ոչ միայն հայերի, այլև Ռուսաստանի ոչնչացմանը։ Սակայն 1922 թ. օգոստոսի 4-ին ներկայիս Տաջիկստանի տարածքում Էնվեր փաշան մահապատժի ենթարկվեց «կարմիրբանակային», արցախահայ Հակոբ Մելքումյանցի (ռուսական փաստաթղթերով՝ Յակով Մելքումովի) կողմից, «Նեմեսիս» գործողության շրջանակում։ Ի դեպ, նույն թվականին Թիֆլիսում մահապատժի է ենթարկվել ևս մեկ հրեա դյոնմե՝ «Սինոպի դահիճ-մսագործ» Ջեմալ փաշան։ Եվ նույնպես՝ «Նեմեսիսի» շրջանակում։
Վերադառնանք Պյոտր Մակեդոնցևի հոդվածին։ Այդ նյութից ուշադրության է արժանի հատկապես հետևյալ հատվածը. «Էրդողանի հայտարարությունները վկայում են, որ Անկարան, ձեռք բերած արդյունքների ալիքի վրա, ցանկանում է Ադրբեջանը դարձնել Թուրքիայի անդրկովկասյան մասնաճյուղ և նրան տալ հակառուսական ու մասնակիորեն հակաիրանական ուղղվածություն»։ Ճիշտ է. բավական էր, որ Էրդողանը վերհիշեր դյոնմե եղբայրներ Էնվեր փաշային և Նուրի փաշային, Ռուսաստանում անմիջապես գտնվեցին փորձագետներ, որոնք հիշեցին, որ 1919-22 թթ. Էնվերը հիմարացրել է «կարմիր իշխանության» հրեա բոլշևիկներին։ Մակեդոնցևի հոդվածը ցույց է տալիս, որ ՌԴ ժամանակակից քաղաքական վերնախավի «ընդերքում» Էրդողանից խաբված լինելու վախ է արթնացել, ինչպես Էնվեր փաշան խաբեց բոլշևիկներին։ Իսկ երևանցի և ստեփանակերտցի դավաճանների համար ավելացնենք «Նեմեսիս» գործողության ղեկավարներից մեկի՝ Արշավիր Շիրակյանի հուշերից մի քաղվածք. «Մեր կազմակերպությունը ոչնչացման պլան չունի։ Նա միայն իրականացնում է այն անձանց պատիժը, որոնք հեռակա կարգով դատապարտվել և մեղավոր են ճանաչվել կատարած զանգվածային սպանությունների համար։ Հայ դավաճանները լրացրել են մեր ցուցակը»։ Ժամանակակից հայ դավաճաններ, ձեզ էլ է սպասում «Նեմեսիս» գործողությունը...
Ամփոփելով, ցավոք, ստիպված ենք վշտացնելու ընթերցողներին. այսպիսի կառավարությամբ 2020 թ. դեկտեմբերին մեզ դեռ շատ տագնապներ ու հիասթափություններ են սպասում, նոր սպառնալիքներ ու կորուստներ են լինելու։ Արդեն որերորդ անգամ, սկսած սույն թվականի հոկտեմբերից, մենք ստիպված ենք պահանջելու հանրությունից. ծնկած վիճակից ոտքի՛ ելեք, հայե՛ր։ Պետք է պահանջել, որ Արցախում և Հայաստանում կատարվի քաղաքացիական այն իշխանության լիակատար ու բացարձակ ապամոնտաժում, որն իրեն վերջնականապես վարկաբեկել է դավաճանությամբ ու պարտվողականությամբ։ Ստեփանակերտում ու Երևանում իշխանության փոփոխությունն ամենահրատապ, անխախտելի օրակարգն է։ Եվ խնդիրը բնավ էլ ներքին քաղաքականությունն ու ներքաղաքական տարակարծությունները չեն։ Այսօր սուր է հայկական երկու հանրապետությունների պահպանման հարցը, և կտրուկ սրվել է Հարավային Կովկասում հայերի անվտանգության և ընդհանրապես կյանքի խնդիրը։
Փաշինյանն ուզածի չափ կարող է խորամանկություն բանեցնել «Ազատություն» ռադիոկայանի կամ արևմտյան այլ ԶԼՄ-ների առաջ, ուզածի չափ կարող է աջ ու ձախ ստեր ասել տարբեր պետություններին ու Հայաստանի և Արցախի քաղաքացիներին։ Բայց հենց նրա քայլերն ու հայտարարությունները հանգեցրին նրան, ինչն այժմ ունենք։ Բերենք «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ նրա զրույցից միայն մի հատված, և ամեն մեկը կհասկանա, որ դավաճանը սոսկ իրեն հարմար ձևակերպումներ է փնտրում, ոչ թե պատասխանում ըստ էության։ Թղթակցի հարցը. «Ի վերջո, Դուք եք այս իրավիճակում երկրի ղեկավարը և պատասխանատվություն, ասում եք, ստանձնում եք, բայց մեղադրանքներն ուղղում եք այլ ուղղություններով, Դուք մեղավոր եք համարում բոլորին, բացի Ձեզանից։ Ո՞րն է Ձեր մեղքը, պարոն վարչապետ»։ Պատասխանը. «Շատ լավ, ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»։ Այդպիսին է պատասխանը և նշանակում է, որ Փաշինյան փաշան պատրաստ է մեղադրելու նաև Աստծուն, միայն ոչ իրեն։ Թեև հենց նա և իր հանցավոր «Իմ քայլը» հրոսակախումբն է իրականում մեղավոր այն բանում, ինչը կատարվել է Արցախում և կատարվում է Հայաստանում։ Ինչու՞։ Այն պատճառով, որ կատարվածը և կատարվողը հենց նրա գաղափարներն են, որոնք նա ակտիվորեն քարոզում էր իր թարախոտ «Հայկական ժամանակ» թերթում։ Գաղափարի էությունը հետևյալն է. հայերն ու Հայաստանը պետք է ենթարկվեն թուրքերին ու լինեն թուրքերի ստրուկները։ Հենց դա է «փաշինյանականության» պարզունակ էությունը...
Այնպես որ դու թուրք ես, Փաշինյան փաշա, ոչ թե հայ։ Ժամանակն է, որ ստուգվի քո ԴՆԹ-ն. գուցե քո արյունն է՞լ է թուրքական։ Դու օձի նման գալարվում ես, միայն թե կյանքում գոնե մի անգամ չասես ճշմարտությունը. եթե դու թիվ մեկ պատասխանատուն ես, ապա դու նաև թիվ մեկ մեղավորն ես։ Դա պարզ տրամաբանություն է, բայց քանի որ հայ չես, ինչպե՞ս սեփական խելքով հասնես տրամաբանության։ Եվ ահա մեր վճիռը՝ որպես ժամանակի և Աստծու թելադրանք։ Հայաստանի և Արցախի հանրությունն արդեն պետք է համարի, որ Փաշինյան փաշան այլևս իշխանություն չունի։ Ազգային փրկության շարժման հիման վրա անհրաժեշտ է ստեղծել պաշտպանության երկու պետկոմիտե. մեկը՝ Ստեփանակերտում, երկրորդը՝ Երևանում։ Զուգահեռաբար պետք է կատարվի վարկաբեկված քաղաքացիական իշխանության լիակատար ու բացարձակ կազմաքանդում՝ սկսած խորհրդարաններից։ Ցավոք, ոչ հեռավոր ապագայում կրկին սպասվում են իրավիճակի բացասական զարգացումներ, ընդհուպ մինչև նոր պատերազմ։ Բայց ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը գործնականում ոչնչի պատրաստ չեն։
Իսկ Մարիա Զախարովային ու Վլադիմիր Պուտինին, որը հենց դեկտեմբերի 17-ին անցկացնում էր իր մամուլի կոնֆերանսը և հայտարարեց, թե իբր «Լեռնային Ղարաբաղը, միջազգային իրավունքի տեսակետից, Ադրբեջանի մասն է», պատիվ ունեմ հիշեցնելու.
1) եթե Ռուսաստանն այդպես է տրամադրված, ապա Ղրիմը հաստատ «ՈՒկրաինայի մասն է՝ միջազգային իրավունքի տեսակետից»,
2) քանի որ իրականում Արցախի Հանրապետություն-ԼՂՀ-ն ոչ պակաս անկախ պետություն է, քան Ղրիմը 2014 թ. փետրվարին, ընդ որում կովկասյան թաթարների լծից 1991 թ. դեկտեմբերի 10-ին ազատագրվել է հենց հանրաքվեով, ապա, պարոն Պուտին և Ձեր ենթականեր, հենց ըստ միջազգային իրավունքի՝ Արցախի Հանրապետություն-ԼՂՀ-ն անկախ պետություն է, թեկուզ և չճանաչված։ Չէ՞ որ «միջազգային իրավունքը» (որը, մեծ հաշվով, գտնվում է ԱՄՆ-ի և նրա արբանյակների «ձեռքում») Ղրիմի Հանրապետության «անկախությունն» էլ չէր ճանաչում, ինչպես չէր ճանաչում նաև Արցախի Հանրապետության անկախությունը։ Այնպես որ, պարոնայք ռուսական կառավարիչներ, եթե օրինական է Ղրիմի վերադարձը Ռուսաստանի կազմ, ապա նաև Արցախի Հանրապետության անկախությունը բացարձակապես և անբասիր կերպով օրինական է։ ՈՒրեմն ի՞նչ արժե պանթուրքիստներին ռուսական պաշտոնյայի վաճառվելը...
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ