«ՌԴ-ն կարող է գնալ հարաբերությունների վատթարացման ճանապարհով, եթե Թուրքիան շարունակի ազդեցության գոտին ընդլայնելու քաղաքականությունը»
06.03.2020 | 01:36
«Իրատեսի» զրուցակիցը թուրքագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է:
-Ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում ռուս-թուրքական հակամարտությունը։ Իդլիբում տեղի ունեցող դեպքերը կհանգեցնե՞ն ռուս-թուրքական բախման։
-Ռուս-թուրքական հարաբերությունները Սիրիայում իսկապես լարված են, սակայն դա գլոբալ աշխարհաքաղաքական առումով չի կարող ազդել ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Այն փաստը, որ մինչև հիմա Թուրքիան Իդլիբում իր կորուստների համար չի մեղադրել Ռուսաստանին, արդեն խոսում է այն մասին, որ Թուրքիան հակված չէ հարաբերությունները վատթարացնելուն: Նույնն էլ կարող եմ ասել ՌԴ-ի մասով, սակայն մեկ բացառությամբ: Այստեղ ՌԴ-ն կարող է գնալ հարաբերությունների վատթարացման ճանապարհով, եթե Թուրքիան շարունակի ազդեցության գոտին ընդլայնելու քաղաքականություն վարել: Ռուս-թուրքական բախում քիչ հավանական եմ համարում, չնայած, ըստ էության այդ բախումը կա, սակայն միջնորդավորված, տվյալ դեպքում Ասադի ուժերն են:
-Սիրիան Ռուսաստանի և Թուրքիայի համար դարձել է մի տարածաշրջան‚ որտեղ երկու ուժային այս կենտրոնները պայքարում են Մերձավոր Արևելքում իրենց դիրքերն ուժեղացնելու համար։ Ի՞նչ խնդիր է լուծում այս երկու երկրներից յուրաքանչյուրը տարածաշրջանում։
-Իսկապես պայքար է գնում ազդեցության գոտիականությունն ընդլայնելու համար: Սակայն, ի տարբերություն ՌԴ-ի՝ Թուրքիան ոչ միայն ազդեցությունն է ցանկանում մեծացնել, այլև ավելի հեռուն գնացող նկրտումներ ունի: Եթե նայենք Թուքիայի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերը, օրինակ‚ Աֆրինը, կարող ենք ասել՝ դրանք թուրքականացվում են: Ավելի մանրամասնեմ. այստեղ թուրքերը թուրքերենը դարձրել են առաջնային լեզու, հիմնել են թուրքական բուհերի մասնաճյուղեր, ավելի բարենպաստ պայմաններ են առաջարկում թուրքական կողմնորոշում ունեցողներին և այլն: Այսինքն՝ Թուրքիան այս տարածքները տեսնում է որպես ապագա Թուրքիայի տարածք: Ռուսաստանի դեպքում բոլորովին այլ է: Ռուսաստանը ցանկանում է, որ Սիրիայի տարածքային ամբողջությունը պահպանվի և մնա ուղիղ իր ազդեցության տակ:
-Ռուս-թուրքական հարաբերությունների սրումն ինչպե՞ս կանդրադառնա Արցախյան հարցի կարգավորման գործընթացի վրա։ Հնարավո՞ր են ռազմական գործողություններ այս ճակատում։
-Շատ է խոսվում հնարավոր ազդեցությունների մասին, սակայն ես քիչ հավանական եմ համարում դա, չնայած չի կարելի նաև բացառել: Մի կողմից Թուրքիան չի ուզենա նոր ճակատ բացել կամ միջնորդավորված հակամարտության մեջ մտնել, մյուս կողմից էլ, չի բացառվում, որ փորձի ՌԴ-ի համար խնդիրներ ստեղծել տարածաշրջանում: Իսկ ՌԴ-ի համար խնդիրն այն է, որ Մոսկվան չի ցանկանա հարաբերությունները վատթարացնել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ:
-Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն օրերս հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ կոչ անելով ակտիվացնել Արցախյան խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը։ Ըստ նրա՝ Արցախի հարցի լուծումը պետք է ամբողջությամբ համապատասխանի Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքներին և այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ Ինչպե՞ս կգնահատեք այս իրավիճակը։
-Սա շատ վատ նախադեպ է, և մենք պետք է պարզ ու հստակ դիրքորոշում արտահայտենք, որ Թուրքիան ոչ մի տեսակի մանդատ չունի Արցախի խնդրի շուրջ միջնորդ երկրների հետ Արցախի հարցով քննարկումներ անցկացնելու, առավել ևս, այդ քննարկումներից հետո հայտարարություն տարածելու: Այս կերպ շարունակվելու դեպքում ակնհայտ է դառնում, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան փորձում են դիվանագիտական առավելության հասնել և, դա օգտագործելով, առաջ շարժվել: Սա ես համարում եմ անթույլատրելի, քանի որ սառեցված հակամարտությունը նման հայտարարություններից հետո կարող է ակտիվանալ և ունենալ անդառնալի հետևանքներ:
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հեղինակի նյութեր
- «451° ըստ Ֆարենհայթի»
- ՈՒրիշ տեղ չկա՞ր
- «24 ժամ եղել ենք տարբեր զենքերի հրետակոծման տակ»
- «Ադրբեջանը, Թուրքիան ու ֆոսֆորային զենքն Ադրբեջանին մատակարարողները պետք է պատասխան տան դատարանի առաջ»
- «Մեր բոլորի ճակատագիրը սահմանին կանգնած հայ զինվորականի ձեռքում է»
- Կարենին անհնար էր չհարգել, նույնիսկ հակառակորդները նրան ընդունում էին որպես լեգենդ, որպես ժայռ, որպես հեղինակություն
- Եկեղեցին գոյություն ունի 2000 տարի և գոնե առաջիկա 2000 տարվա համար պետք է ապահովի եկող սերունդների հոգևոր կարիքները
- «Լճաշենցիների միավորման» դռները բաց են բոլոր լճաշենցիների առջև
- «Արտակարգ դրությունը կանցնի, բայց բոլոր ծնողների, աշակերտների, ուսուցիչների համար կմնա մի շատ լավ նորամուծություն՝ հեռավար ուսուցումը»
- «Ռայանէյր»-ը հատուկ սպասարկում է իրականացնում
- Յակուտսկի հայկական կիրակնօրյա դպրոցի սաները նշեցին Ամանորը
- «Հայաստանը երգող ժայռերի երկիր է, և ես երազանք ունեմ նվագելու այդ ժայռերի մեջ»
- Նպատակը դիրքապահ զինվորի անվտանգությունն է
- «Ադրբեջանում պետք է տեղի ունենա համակարգային փոփոխություն, որպեսզի կառուցողական երկխոսություն ակնկալենք»
- Յակուտսկի հայերն ակտիվ մասնակցություն են ունենում եկեղեցական բոլոր տոներին
- Ստամբուլում հաղթանակ է տարել ընդդիմությունը. ի՞նչ կանի Էրդողանը
- Քրիստոնեական և հոգևոր գիտելիքների ճիշտ ուղղորդում դասընթացի միջոցով
- «Ինձ համար Արամ Իլյիչը սրբություն է»
- «ԱԳՆ-ն պետք է ավելի շատ կենտրոնանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, քան Ցեղասպանության ճանաչման խնդրի վրա»
- «Ստամբուլի հայերն իրենց ձայնը տվել են իշխող կուսակցությանը»
Մեկնաբանություններ