«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ժողովուրդը, հրաբխի նման, իր ներսում մեծ էներգիա է կուտակում՝ ժայթքելու համար

Ժողովուրդը, հրաբխի նման, իր ներսում մեծ էներգիա է կուտակում՝ ժայթքելու համար
16.07.2024 | 07:09

Երկրի խնդիրների համար ընդդիմադիրները մեղադրում են ժողովրդին, թե հանդուրժում է Նիկոլին, դրա համար է այդպես։ Երկրի խնդիրների համար իշխանությունն էլ մատնացույց է անում, կրկին մեղադրում է ժողովրդին, թե ամեն ինչ նրա կամքով է լինում, դրա համար լռում է:

Իսկ արդյունքում տուժում է միայն ժողովուրդը, իր զավակներին զոհում է միայն ժողովուրդը, սոված նստում է միայն ժողովուրդը, տնից զրկվում է միայն ժողովուրդը։

Ու այս ամենի մեջ անընդհատ հայտնվում են մարդիկ, որոնք ժողովրդին պիտակներ են կպցնում, թե՝ այսպես ու այնպես։ Ու տպավորություն է, թե այդ մեղադրողները ժողովրդի մասը չեն, այլ ժողովրդից, ազգից, միգուցե Հայրենիքից վերև կանգնած սրբեր են։

Հիշեք՝ ժողովուրդը, ազգը հավաքականության մեջ հանճարեղ է ու ամեն ինչ շատ լավ է զգում ու տեսնում, հետևաբար, եթե ժողովուրդը հիասթափվել է բոլորից, նշանակում է՝ հրաբխի նման իր ներսում մեծ էներգիա է կուտակում՝ ժայթքելու համար։ Իսկ ժայթքելու ժամանակ ժողովրդի զայրույթի լավայի ու մոխրի տակ կմնան բոլոր նրանք, ովքեր իրենց ժողովրդից վեր են դասում։

Ժողովրդի մաս եղեք, ժողովրդի զավակ եղեք։ Սիրեք հարազատ ժողովրդին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 5349

Մեկնաբանություններ