ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՒմ կովը մնչա, Ձերը թող սուս մնա

ՈՒմ կովը մնչա, Ձերը թող սուս մնա
10.11.2012 | 16:47

Օսկանյանին անձեռնխելիությունից զրկելուց հետո մեկ տառ-բառ չեմ գրել իր մասին: Այդպես է, չէ՞, պարոն Օսկանյան: Մտածում էի` իրենն իրեն հերիք է:

Բայց եւ ֆրանսիական «Նուվել դ’Արմենի Մագազինի»-ին տված այս հարցազրույցն ապշելու էր ու ակնհայտորեն խոցելի. ա) նրա մոտ դադարել է տարրական պուլսացիան. թե գաղափարական, թե ինքնապաշտպանական, նույնիսկ` բարոյական: բ) Օսկանյանն ասում է`անդամակցեցի ԲՀԿ-ին, որովհետեւ ցանկանում էի ուժեղացնել այն. ուրեմն` ԲՀԿ-ն թույլ էր, քաղաքական սեգմենտ չուներ... եւ չունի: գ) Ասում է` Ծառուկյանը գործարար է. կներեք. քաղաքական մենաշնորհը գորածարար Ծառուկյանով էր վերացնելու նախկին ԱԳ նախարարը դ) Ասում է`ԲՀԿ-ն ագրեսիվ չէ. ինչու է այդքան ոչ անկեղծ նա. կարելի էր հեռու չգնալ եւ ԲՀԿ թիմակիցներից հարցնել, թե ագրեսիվությունը ԲՀԿ-ում եւ նրանից դուրս դոզայավորման ինչ չափորոշիչներ ունի, ինչն էլ հաստատապես խիստ աննախադեպ է հայոց թե պառլամենտարիզմի, թե քաղաքական պատմության համար: ե) .Էջեր կլցվեն առարկություններ թվարկելով, այնուհանդերձ, մեկ հարցի շուրջ ծավալվեեմ. նա ասում է` եթե դուք ցույց տաք արտաքին քաղաքականության մեջ սխալներ, որ ես թույլ եմ տվել...

Ցուցանում եմ ընդամենը մեկ հարցի շուրջ . Քոչարյանի հետ խոստացաք ութ հազար քառ կմ-ով Ղարաբաղ: Չկա:Ղարաբաղը դուրս թողեցիք բանակցային գործընթացից, դրանից առաջ ստորագրությւոն դրեցիք Ստամբուի խարտիայի տակ, փորձում էիք Մեղրին փոխարինել Ղարաբաղով, ինչպես ասել է Վանոն, ձեր կամքից անկախ չստացվեց, Ռուսաստանը չթողեց... ի դեպ ողջ երկիրը ձեր բոսի հետ նվիրաբերցիք Ռուսաստանին`ո~ղջ. կապ, էներգետիկա, գազային հանգույցներ.... մեջբերում անեմ ձեր իսկ բոսից, ու էլ չխոսեմ. ում կովը մնչա, ձերը թող սուս մնա: Հաստատ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ