ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Շնորհավո´ր Մայիսի 28

Շնորհավո´ր Մայիսի 28
28.05.2024 | 13:36

Հպարտ եմ, որ մեծ պապիս՝ Սրապի ժառանգն եմ, որ ֆիդայական կռիվներին մասնակցելուց, ընտանիքը կորցնելուց ու հայրենի Խնուսը թողնելուց հետո, պահպանելով ոգու ամրությունը, մասնակցեց Սարդարապատի հերոսամարտին, հետո նոր ընտանիք կազմեց և յոթ զավակ ունեցավ:

Շնորհավո´ր Մայիսի 28:

Կեցցե´ Հանրապետությունը:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 1434

Մեկնաբանություններ