Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 
  • Հետադարձ հայացք. վտանգված է ոչ միայն Արցախը

    Հետադարձ հայացք. վտանգված է ոչ միայն Արցախը

    07.06.2023| 08:09
    Հայ ժողովրդի ներկայիս ծանր վիճակի մասին ավելորդ եմ համարում գրել. այն իր վրա զգում է յուրաքանչյուր հայ և այդ վիճակից կարող է գոհ լինել միայն մեր ժողովրդի թշնամին: Ինչպես նշեց ՀՀ նախագահն իր հեռուստաելույթում ս.թ. հունիսի 29-ին, «մեր այդ զրկանքների, կորուստների, մեր սոցիալական ծանր կացության հիմնական պատճառը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ընթացող պատերազմն է»: Եվ ահա ժողովրդին այս վիճակից հանելու նպատակով, բարի ցանկություններով ու խաղաղասիրական ձգտումներով Աշոտ Բլեյանը մեկնեց Բաքու և վերադառնալով, «շիտակ, անխնա», փնջելով տեսածը, լսածը, իր տպավորությունները ներկայացրեց լայն ընթերցողներին: Ի պատասխան Բլեյանի տպավորությունների լայն ընթերցողն էլ հանրապետության մամուլը հեղեղեց զգացմունքներով ու տրամաբանական հիմնավորումներով լի քննադատություններով և գնահատականներով՝ սկսած «հոգեկան հիվանդից» մինչև «քաղաքական գործիք» ու «դավաճան»: Եվ նրան պաշտպանության նետվեցին նրա համախոհներն ու գործընկերները (էլ ինչ ընկերներ, որ նեղ օրը չհասնեն օգնության): Վալերի Միրզոյանն «անհասկացող» քննադատներին նույնպես առաջարկում է խորհել Բլեյանի առաջադրած մի շարք հարցերի շուրջ և «հասկանալ Բլեյանին», իսկ Կ. Սարդարյանն էլ քննադատելով Բլեյանին մեղադրող Ս. Զոլյանին, մեղադրում է նրան «հակափաստարկ» չունենալու և հիվանդության սխալ ախտորոշման մեջ: Տեսնելով, որ ընթերցողները Բլեյանի արարքը միանշանակ չեն ընկալել, Աշոտ Պետրոսյանը «Ազատամարտում» հարցն ուղղում է իշխանություններին. «Եթե գերագույն իշխանությունները, և անձամբ նախագահը, անհապաղ իրենց գնահատականը չտան և չդատապարտեն երևույթն ու նրա իրագործողին, ուրեմն անկասկած է, որ գործողության հեղինակները իրենք են, և Հայաստանի համար ստեղծվել է արհավիրք»:
  • Երկիրը ղեկավարելու միակ լեգալ սուբյեկտը հավաքական քաղաքական ուժն է

    Երկիրը ղեկավարելու միակ լեգալ սուբյեկտը հավաքական քաղաքական ուժն է

    07.06.2023| 08:04
    Ինչպիսի՞ն պետք է լինի Երկրի լիդերը։ Այս «առանցքային» հարցին հաճախակի են անդրադառնում, ընդգծելով լիդերին ներկայացվող նվազագույն պահանջները, անգամ հստակ վերապահում անելով, որ դա չպետք է լինի հերթական «փրկիչը» և այլն։
  • Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-7
  • Ալիևի ու Փաշինյանի միջև  իրական հակասություններ չկան

    Ալիևի ու Փաշինյանի միջև իրական հակասություններ չկան

    06.06.2023| 16:04
    Էս նկարից հետո մի գրամ կասկած չի մնացել, որ ԵԱՏՄ գագաթնաժողովի հրապարակային մասում բեմականացված հակասությունը նախապես գծված խաղարկային սցենար էր։ Նախ, ի՞նչ կարիք կար առավելապես տնտեսական բովանդակություն կրող հանդիպումը վերածել լեզվակռվի, եթե անմիջապես հետևելու էին երկկողմ և եռակողմ հանդիպումներ, որոնք նախատեսված էին հենց այդ խնդիրները քննարկելու համար։
  • «Խաղաղության պայմանագիրը» ենթակա է վավերացման հանրաքվեի միջոցով

    «Խաղաղության պայմանագիրը» ենթակա է վավերացման հանրաքվեի միջոցով

    06.06.2023| 15:57
    Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է իրականացվի 1926թ. քարտեզով, քանի որ իրավաբանորեն ՄԻԱՅՆ այդ քարտեզն է վավերական երկու պետությունների սահմանների զատման և գծման համար:
  • Արցախից Հայաստանին մեկնված ձեռքը

    Արցախից Հայաստանին մեկնված ձեռքը

    05.06.2023| 16:05
    Թող արտառոց չթվա՝ այսօր ինձ առավել մտահոգում է ՀՀ կացությունը, քան Արցախի: Շրջափակված մեր փոքրիկ երկրում մարդկանց ճնշող մեծամասնությունը միաբան է ազգային ու պետական հարցերում, աներկբա ապավինում է հայկական արժեքներին ու ոգուն, դավանում է հայոց հավաքականության ու պետական միասնականության գաղափարը, հետամուտ է ինքնորոշման իրավունքի իրացմանը, մերժում է ոխերիմ թշնամու թելադրած պայմանները և գործակցությունը նրա հետ՝ դրա մեջ տեսնելով իր գոյությանը սպառնացաող կործանարար վտանգ:
  • Առանց համախմբման չկա Հայաստան

    Առանց համախմբման չկա Հայաստան

    05.06.2023| 16:02
    Հիշում եք, որ հրապարակի միտինգի ժամանակ մի հոգի ծղրտում էր ու պնդում, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստան չի լինի։ Ես ի տարբերություն շատերի, վստահ եմ, որ սա գործում է անընդհատ թարմացվող ծրագրով, որի վերջին կանգառը Հայաստանի կազմաքանդումն է, ֆիզիկական վերացումը և դա կատարվելու է առնվազն հինգ տարվա ընթացքում։
  • Թուրքիան եղել է և շարունակում է լինել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կուրատորը

    Թուրքիան եղել է և շարունակում է լինել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կուրատորը

    05.06.2023| 15:24
    Շատ խոսուն նկար է։ Հիմա ներկայացնեմ, թե ինչու: Տեսեք՝ նկարում ջերմ զրույցի են բռնված Թուրքիայի նախագահ Էրդողանը, «Հայաստանի վարչապետ» Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը։
  • Ռազմավարական շահեր Կովկասում և Կենտրոնական Ասիայում

    Ռազմավարական շահեր Կովկասում և Կենտրոնական Ասիայում

    05.06.2023| 15:13
    Անվտանգության նոր ճարտարապետությունը, որի մասին շարունակ թմբկահարում է մարդամեկը, Թուրքիայի ազդեցության մեծացումն է Հայաստանում։ Պատերազմում Թուրքիայի խաղադրույքը պայմանական Մատաղիսի ադրբեջանականացումը չի եղել, այլ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռազմավարական շահերի իրացումը։ Դա հնարավոր էր իրագործել երկու ճանապարհով.
  • Նա պարտք ու պարտավորություն ունի, որը չի կարող չկատարել

    Նա պարտք ու պարտավորություն ունի, որը չի կարող չկատարել

    04.06.2023| 21:30
    Հայաստանը, ի դեմս իր ղեկավարի, ռազմավար է դարձել Թուրքիայի ու Ադրբեջանի համար։