Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 
  • Երևանի ընտրությունը ոչ թե վերջնանպատակ է, այլ՝ միջոց և ընթացք

    Երևանի ընտրությունը ոչ թե վերջնանպատակ է, այլ՝ միջոց և ընթացք

    18.08.2023| 15:46
    Եթե ընտրելու ենք սովորական համայնքի ղեկավար, ապա Տ. Ավինյանի շանսերը ամենամեծն են։ Վարչական ռեսուրսի և, պայմանական ասած, «MAN» ավտոբուսի (որից իրականում սովորական քաղաքացին օգտվում է) ձայները նրանն են։ Իսկ եթե ընտրելու ենք ղեկավար այն պետության մայրաքաղաքի, որի լինել-չլինելը նույն իշխանությունը հարցականի տակ է դնում, ապա պատկերն էապես խճճվում է։
  • Հազարամյակներով մարտնչած Արցախը սպասում է հրաշքի

    Հազարամյակներով մարտնչած Արցախը սպասում է հրաշքի

    18.08.2023| 13:22
    Այո,անասելի բարդ վիճակում ենք հայտնվել: Մեր քույրերին ու եղբայրներին, նրանց զավակներին թողել ենք թշնամու հայեցողությանը ու երկիրը տվել ենք՝ մեծամասնությամբ, կրկնակի անգամ, մեր իսկ ընտրած իշխանություններին, ում ընտրել ենք, թերևս, իմանալով, որ Արցախը տալու են, կարող են ավելին տալ, ու սահման չկա, թե որտեղ են կանգ առնելու։
  • Համաշխարհային ուժային կենտրոններ,  որոնց դիրքորոշումը դառնում է վճռորոշ

    Համաշխարհային ուժային կենտրոններ, որոնց դիրքորոշումը դառնում է վճռորոշ

    18.08.2023| 08:21
    ՄԱԿ-ը արդեն մի քանի տասնամյակ է, որ գտնվում է խոր ճգնաժամի մեջ և, երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո, լուրջ դերակատարում չունի միջազգային գործերում: Նրա բարձրագույն ղեկավար մարմինը՝ Անվտանգության խորհուրդը, զուրկ է իր իսկ որոշումների իրագործման մեխանիզմներից: Եթե չկա մեխանիզմ, իսկ վետոյի իրավունքով մշտական անդամներն էլ ներքաշված են գլոբալ հակամարտության և ուկրաինական միջնորդավորված պատերազմի մեջ, ՄԱԿ-ից սպասելիքներ չպետք է ունենալ: Այս առումով գուցե և Հայաստանի դիմումը ՄԱԿ-ին դատապարտված էր «Քննարկում՝ քննարկման համար» բանաձևին:
  • Բերձորի (Լաչինի) միջանցքի ապաշրջափակման պահանջով և, ընդհանրապես, Հայաստանի դիմումի առնչությամբ ՄԱԿ- ի ԱԽ- ի որոշում կարող է և չլինել

    Բերձորի (Լաչինի) միջանցքի ապաշրջափակման պահանջով և, ընդհանրապես, Հայաստանի դիմումի առնչությամբ ՄԱԿ- ի ԱԽ- ի որոշում կարող է և չլինել

    17.08.2023| 22:40
    ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի ընթացակարգով նախատեսված չէ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի 2023 թ. օգոստոսի 11-ի դիմումի քննարկման արդյունքներով որևէ բանաձևի կամ որոշման ընդունում. այս մասին տեղեկացանք Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանից: Տեղեկացանք նաև, որ ակնկալվող փաստաթղթի ընդունման մասին ԱԳՆ-ին այսօր աշխատանքային ժամի ավարտին մոտ որևէ բան հայտնի չէ:
  • Երբվանի՞ց աշխարհն սկսեց հարցն այդպես հասկանալ

    Երբվանի՞ց աշխարհն սկսեց հարցն այդպես հասկանալ

    17.08.2023| 16:15
    ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում հնչած ելույթներում երբեք չարտահայտվեց «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» ձևակերպումը։ Ինչու՞ է սա կարևոր։ Նրա համար, որ բոլոր-բոլորը Արցախում տեղի ունեցողը համարում են արդեն ընդամենը հումանիտար խնդիր, կոպիտ ասած, հազար ներողություն, ազգությամբ հայ ադրբեջանցիների հումանիտար խնդիր։ Ու քանի որ բոլորն այդպես են ցույց տալիս իրենց ընկալածը, ապա բոլորին նաև ընդունելի է դառնում, որ հումանիտար այս խնդիրը ինչ-որ ձևով պիտի լուծում ստանա, այդ թվում՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով բեռներ մտցնելով:
  • Արցախի ներսից Արցախը կործանելու առաջին լուրջ քայլերն արդեն սկսվեցին

    Արցախի ներսից Արցախը կործանելու առաջին լուրջ քայլերն արդեն սկսվեցին

    16.08.2023| 23:20
    Արցախի, հայերիս ներքին թշնամիների եթե ոչ անմիջական մասնակցությամբ, ապա դրդմամբ, ուղղորդմամբ, կազմակերպմամբ մի խումբ արցախցիներ Արցախում ռուսական խաղաղապահների ռազմաբազայի դիմաց գիշերվանից փակել են (https://www.youtube.com/watch?v=xI6fFsxFHAE&t=143s ) ռուսական խաղաղապահների ճանապարհը՝ այսպիսով նախադրյալներ ստեղծելով, որ ռուսական խաղաղապահները հեռանան Արցախից, Ադրբեջանը մտնի Արցախ, վերջ տա Արցախի Հանրապետության գոյությանը «լավագույն» դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ ցեղասպանի արցախցիներին:
  • Թերթերը փակեցին, լրագրողների շարժն արգելվեց

    Թերթերը փակեցին, լրագրողների շարժն արգելվեց

    16.08.2023| 20:59
    2018 թվականից սկսած լրագրողներից շատերը գործազուրկ դարձան:
  • Հայն ընկել է հայի թակարդը

    Հայն ընկել է հայի թակարդը

    16.08.2023| 14:13
    2015 թվականին Ծառուկյան Գագիկը՝ Սարգսյան Սերժիկին համարում էր չարիք: Նա միացել էր Լեոն Տեր-Պետրոսյանին ու պահանջում էր վերջինիս հրաժարականը: Սերժիկը միանգամից արձագանքեց: Սկսվեցին խուզարկություններ, ձերբակալություններ և օրեր անց՝ Ծառուկյանը հայտարարեց, որ դուրս է գալիս քաղաքականությունից:
  • ՄԱԿ-ի ԱԽ, առա՛նց ախ ու վախ

    ՄԱԿ-ի ԱԽ, առա՛նց ախ ու վախ

    16.08.2023| 09:19
    Սեղանիդ դրված է թիրախավորված ԱՐՑԱԽ: Հանուն արդարության պետք է ասել, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ՝ Արցախի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով:
  • Քաղաքակիրթ վարքագիծը չի վերաբերում այս պատուհաս իշխանությանը

    Քաղաքակիրթ վարքագիծը չի վերաբերում այս պատուհաս իշխանությանը

    16.08.2023| 08:02
    Ի՞նչ պետք է անի քաղաքական գործիչը, որ հրաժարական տա իր պաշտոնից, համարվի ձախողված: Կայացած երկրներում քիչ թե շատ պարզ է: Օրինակ՝ նախագահներ, վարչապետեր, նախարարներ են հրաժարական տվել նախընտրական լուրջ խոստումներ չիրականացնելու համար, կոռուպցիայի մեջ մեղադրվելու , ընտանիքի անդամներից մեկի արտասահմանյան բանկային հաշիվ ունենալու (օրենքով արգելված), օֆշորային սկանդալների, սեռական բնույթի մեղադրանքի և այլ պատճառովներով: