-
08.09.2023|
11:06
Ադրբեջանում զորքերի տեղաշարժի, խոշոր կուտակումների, հնարավոր պատերազմի շեմին ՀՀ գործող իշխանությունը արհեստականորեն սրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այստեղ ամենակարևոր բառը «արհեստականորենն» է։
Շատ արհեստական է պրոցեսը, շատ խաղարկային։ Սա մեծ արկածախնդրություն է, որ կարող է չափազանց թանկ գին ունենալ։
-
08.09.2023|
10:31
Ինչպե՞ս կարելի է խաղաղության մասին խոսել ու հաշտություն ակնկալել մի երկրից, որը վերջին երեսուն տարիների ընթացքում պատրաստվել է պատերազմի, պատերազմ է սանձազերծել, իր հասարակությանը պարանոիդալ աստիճանի ատելություն ներարկելով մեր դեմ։
-
08.09.2023|
10:01
Բթամտության նմանվող համառությամբ չենք ուզում ընդունել, որ մեզ ո՛չ «ասֆալտչիկ» վարչապետ է պետք, ո՛չ էլ «դաշնակահար» նախագահ, այլ օդի ու ջրի պես մեզ պետք է սառնասիրտ ու բանիմաց գործիչ, որն առաջին հերթին կընկալվի որպես ՀՀ զինված ուժերի վստահելի գերագույն գլխավոր հրամանատար՝ որի շուրջ հնարավոր կլինի ձևավորել համազգային համախմբում...
-
08.09.2023|
09:11
Նիկոլը շատ լավ տեղյակ է, համենայն դեպս, լիովին գիտակցում է, որ Արցախը և Հայաստանը նախապատերազմական վիճակում են, ինչպես ասում են, պատերազմից 5 է պակաս: Ավելին, հենց ինքն է կառավարության այսօրվա նիստում հայտարարել, որ Ադրբեջանը զորքեր է կենտրոնացրել Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ բաժանարար գծում, և որ իրավիճակը պայթյունավտանգ է:
-
08.09.2023|
07:11
Արցախում հոգեբանական լարվածությունը գնալով ավելի է սրվում, ինչը ավելի վտանգավոր է, քան թշնամու զենքը։ Դա էլ Ադրբեջանը ունի իր հաշվարկներում, մանավանդ որ, մենք բացարձակ ուշադրություն չենք դարձնում հանրության հոգեբանական վիճակին։
-
07.09.2023|
20:28
Նախ՝ պատերազմի մասին. Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության երեկ հրապարակած հաղորդագրության համաձայն՝ ՊԲ համապատասխան ստորաբաժանումների կողմից շփման գոտում արձանագրվել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի՝ այդ թվում հրետանային միջոցների տեղաշարժեր և կենտրոնացում:
-
07.09.2023|
19:41
Էսպես որ տեսնում եմ Երևանի դանդալոշ անթասիբությունը, վախենամ՝ միջանցքի բացման-֊չբացման խնդիր նույնիսկ չառաջանա էլ, համատարած միջանցք դառնանք, ու էդ մենք խնդրենք, որ մեր հողում մի փոքրիկ արահետ տան՝ ով կարողանա՝ մազապուրծ լինի:
-
07.09.2023|
11:29
Մեր ներկա վիճակը և գոնե դրա կարճաժամկետ հեռանկարը օբյեկտիվորեն գնահատելու համար շատ կարևոր է սթափ կերպով հասկանալ ռուս-թուրքական փոխհարաբերությունների մի կարևոր առանձնահատկություն։
-
07.09.2023|
09:57
Նոր Հայաստանի նախագԵն հրամանագիր է ստորագրել՝ ինչ-որ Բալասանյան Միսակի նշանակել է դեսպան Իրաքում: Բալասանյան Միսակը Բալասանյան Սամվելի զավակն է, որը ռեկորդներ գրանցեց Հայաստանի կուսակցություններին անդամակցելով. Է՛լ ՕԵԿ, է՛լ ԲՀԿ, է՛լ ԱԺ փոխնախագահ` ԲՀԿ քվոտայով, է՛լ ՕԵԿ ֆրակցիայի ղեկավար, էլ եսիմինչ: Աշխատեց նաև Գյումրու քաղաքապետ:
-
06.09.2023|
22:10
Այս տարվա սեպտեմբերին սպասվում է եվրասիական հանրության համար երկար սպասված միջոցառումներից մեկը՝ «Արևելյան տնտեսական ֆորում-2023»-ը, որը կազմակերպել է Ռուսաստանը՝ Վլադիվոստոկ քաղաքում։