«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Դու ասացիր. վերջապե՜ս

Դու ասացիր. վերջապե՜ս
29.05.2009 | 00:00

ԲԱԶՄԱՔԱՅԼ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ
Փաստորեն հայտարարվեց: Համաներման մասին: Հավուր պատշաճի: Հանրապետության օրը: Տոնն այդքանով ավարտվեց:
Սկսվում է պրագմատիկան: Այն ներառում է հետընտրական, միջազգային և բոլոր կարգի «ներ և արտաքին» զարգացումները:
ա) ՆերՀՀԿ-ական զարգացումներ. այնտեղ սկսված «կռիվը» հասցվեց իր տրամաբանական ավարտին: Ասվեց՝ ով է երկրում տանտերը: Իսկ թե ինչքան կազդվի (կամ գուցե խիստ պրագմատիկ եզրակացությունների կհանգի) պարոն Հովիկ Աբրահամյանը, իր գործն է:
Իսկ բանն սկսվել էր էսպես. ՀՀԿ գործկոմի, ապա և վարչության վերջին նիստում ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը շատ «բամբ», խիստ ձայնով հասկացրել էր բոլոր հեռավոր-մոտավորներին և «մանավանդ՝ ձիս կապեմ, գամ» «ժանրի» ՀՀԿ-ականներին, ովքեր, «չգիտես» ինչու, «չգիտես»՝ ինչպես, ներառվել էին ՀՀԿ-ԲՀԿ ինչ-որ պահի վերահսկողությունից դուրս գալու պատրաստ ձեռնամարտերի մեջ (որոնք, ի դեպ, ընթանում էին՝ «բոյ՝ բեզ պրավիլ» սկզբունքով). մի խոսքով, Սերժ Ազատիչը խստագույնս զգուշացրել էր բոլորին, մանավանդ համայնքապետերին և նրանց «պապաներին»՝ մտքներով չանցկացնեն, թե կուսակցությունը տեր է կանգնելու ԲՀԿ-ի հետ «մարտնչող», ընտրությունների ընթացքը փսորող, իրավիճակն ապակայունացնող, «դիվիդիներ» շահելու ակնկալիքներ ունեցող կուսակցականներին ու նրանց խաղերին: Ու եթե սրան էլ հավելենք մանրամասնը, որ գործկոմի նույն նիստում նաև խոսք է գնացել «երկարատև» մարզպետներից, հատկապես Սուրեն Խաչատրյանից (խոսվում է նաև Տավուշի ու Աբովյանի մարզպետների մասին) մայիսի 31-ից հետո ազատվելու մասին, ապա հասկանալի է դառնում, թե ինչ մարտավարություն է ընտրել ՀՀԿ ղեկավարը. կարծես թե նոր պարտիայի սկիզբ է դրվում այս փուլում՝ «դատաստանն սկսելով սեփական տնից»:
Փաստորեն, համաներմանն առնչվող երեկվա հայտարարությամբ Սերժ Սարգսյանը «սևով սպիտակի» վրա ցույց տվեց «ոմանց» (հիմնականում՝ «մայա ռուկավադիտելներին»), թե որտեղ են ձմեռում խեցգետինները ոչ միայն Արտաշատում, համաներման վայրերում, այլև ամենուրեք (ի դեպ, խոսակցություններ կան, որ Հովիկ Աբրահամյանը, ով ՀՀԿ նախընտրական շտաբի դե ֆակտո «շեֆն» է, այլևս գրեթե չի երևում «էդ կողմերում»)։ Եզրակացությունը թողնում ենք ընթերցողին:
բ) Մի քանի քայլանի (և ինչքա՜ն նման է այս համաներումն այս իշխանություններին՝ համաներեիր, պրծնեիր, է՛լի, եղբայր, էլ ի՞նչ մի քանի քայլանոց շախմատային կոմբինացիայի կարիք կար). և, ուրեմն, այդ քայլով մեսիջ հղվեց ԵԽԽՎ-ին ու նրա մոնիտորինգային խմբին՝ «հարկավորի» մասին: Հընթացս էլ Սերժ Սարգսյանը կարող է Սանկտ Պետերբուրգում խիղճը հանգիստ բանակցել և, որպես «ժողովրդավար երկիր», պահանջել ԵԱՀԿ ՄԽ-ից՝ ԼՂ կարգավիճակի հարցը «գրել» սկզբում: Ռուսաստանի տալիք 500 միլիոնն էլ հանգիստ վերցնել ու գալ տուն:
գ) Եվ վերջապես, Սերժ Սարգսյանի՝ դեպ ընդդիմություն պարզված, թեկուզ և անչա՜փ ուշացած համաներման «սպիտակ դրոշը» հնարավորինս կմեղմի հայաստանյան ներքաղաքական լարվածությունը և հետընտրական զարգացումներին թավշյա էություն կհաղորդի:
Իսկ որ ամենակարևորն է՝ ՏՂԵ՜ՐՔԸ ԿԱԶԱՏՎԵ՜Ն….
Մենակ ափսոս, որ էդ պրոցեսը մի քիչ երկար կտևի։ Մինչ տղերքի դատավարությունները չավարտվեն, նրանց չեն ազատի:
Բայց ոնց որ Սերժ Սարգսյանն առաջարկություն էր ուզել, չէ՞, հանրային խորհրդից, քաղաքական ուժերից:
Սա էլ հետաքրքիր ու մի քանի «քայլանոց նյուանս» է։ Բայց էնպիսի համաներում արեք, պարոն Սարգսյան, որ մի քիչ էլ մեջը «լազաթ» լինի, տղերքը չսպասեն դատավճիռներին, ազատվեն դատական դահլիճներից… ու գնան իրենց տները:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1806

Մեկնաբանություններ