38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մի լուսանկարի պատմություն կամ Նիկոլի թշվառությունը

Մի լուսանկարի պատմություն կամ Նիկոլի թշվառությունը
27.02.2024 | 21:57

Օրերս ոստիկանական դիմակահանդես էին կազմակերպել Գյումրիում, նպատակ ունենալով շեշտել, որ վարչապետը դեռ հզոր է և դրության տերն է:

Ամսի 23-ին, առավոտ 6-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից նախ ներխուժում են որոշ անձանց տներ, առանց պատճառի բերում բաժիններ, հույս ունենալով, որ քաղաքում սարսափ/աժոտաժ կսկսվի, թե հեղինակությունների են տարել (թե ո՞վ ինչքանով է հեղինակություն, կամ ինչքանով են սրանց ծառայել մի օր կասեմ), 8 ժամ սպասելուց հետո տեսնելով, որ ոչ մեկին հետաքրքիր չի, Երևանից հրահանգում են անցնել «սարսափ» պլանի «Բ» տարբերակին:

Պարեկների և տեղի ոստիկանների հետ սկսեցին քաղաքի փողոցները փակել մի քանի ջահելի «Նիվա» կանգնեցնել, բեռնախցիկ ստուգել։

Բնականաբար, այս տարբերակն էլ չաշխատեց, ոչ ոք չսարսափեց, ավելին շատ տեղերում վարորդները սկսեցին ծաղրել ու ազդանշնաներով «ողջունել», մի 40 րոպե կանգնելուց հետո քոռ ու փոշման հեռացան։

Այլևս բոլորն են զզված, անտարբեր և անհաղորդ նիկոլական թե քարոզչության և թե բռնության սպառնալիքի նկատմամբ և յուրաքանչյուրն է ակնկալում կարող առաջնորդի հետևից շարժվելու և մի բան փոխելու:

Երկրում իրավիճակ է փոխվել, արդեն քաղաքացու հայ տեսակն է ընդունելի, ոստիկանի էլ` ընդդիմադիրը, իսկ հեղինակության ռեալ հայրենասերն է հարգված, իսկ մնացածը փուչիկ են, ինչպես փուչիկ էին 18-ի դուխովները...

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2134

Մեկնաբանություններ