ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Հարավային Կովկասում դրոշակակիրը կարող էր լինել Հայաստանը

Հարավային Կովկասում դրոշակակիրը կարող էր լինել Հայաստանը
11.01.2024 | 18:01

Ըստ ադրբեջանական մամուլի՝ Բաքուն հրաժարվել է ընդունել ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին։ Փոխարենը նրան ընդունել են Երևանում։

Ադրբեջանական պատճառաբանությունն այն է, որ ԱՄՆ-ը միակողմանի քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում, և իր այս որոշակի հակաարևմտյան կեցվածքով Ադրբեջանը լրացուցիչ հաղթաթղթեր է հավաքում Հայաստանի նկատմամբ։

Ցավոք սրտի, Հայաստանի քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունը չկարողացավ ձերբազատվել ավերիչ բազմավեկտոր քաղաքականություն վարելու ձգտումից։

Այնինչ, Հարավային Կովկասում ընդգծված հակաարևմտականության (արևմտյան գաղութատիրության դեմ պայքար) և ընդգծված պրոռուսականության (ազգային-ազատագրական պայքար ինքնիշխան Հայաստանի համար) շարժիչ ուժը, դրոշակակիրը, թե՛ 2018-ից առաջ, թե՛ հետո, պետք է լիներ Հայաստանը։

Եվ այստեղ մենք կարող էինք այնպիսի բարձր նշաձող դնել, որ Ադրբեջանը, հասկանալով, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի քաղաքական և ռազմական պաշտպանության տակ, ստիպված լիներ այդ բարձր նշաձողին գոնե մի փոքր մոտենալու քայլեր անել։ Դա կարգով կբարձրացներ Հայաստանի դերը, կուժեղացներ մեր դիրքերը, թույլ կտար վերականգնել ինքնիշխանությունը և Արցախը պահել հայկական։

Ավելին, արևմտյան գաղութատիրությունից ազատագրվելու առումով Հայաստանը կարող էր ուղենիշ լինել նաև Վրաստանի համար։

Ինչպես ասել էր ՀՀ առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին 1924 թվականին. «Իդեալը մնում է՝ անդրկովկասյան սերտ ու հոժարակամ դաշնակցություն համառուսական մեծ միության մեջ»:

Ռուսաստանի հետ անդրկովկասյան դաշնակցությունը կառուցելու դրոշակակիրը Հարավային Կովկասում այսօր կարող էր լինել Հայաստանը։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 8830

Մեկնաբանություններ