38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Գլոբալիզմը խորտակում է ամեն մի ազգային արժեք և գլխատում, ցիր ու ցան անում ազգերը

Գլոբալիզմը խորտակում է ամեն մի ազգային արժեք և գլխատում, ցիր ու ցան անում ազգերը
13.12.2023 | 21:11

Սա միակ նվերն էր` փոքրիկ թոռնուհուս նկարը, որ պահեցի տարեդարձիս հոկտեմբերի 16-ին, բոլոր նվերները, բոլոր խնայողությունները գնում էին հայկական ֆոնդեր։

Նկարը գունեղ է, որովհետև կար հույսը։

Գիշերը ցերեկ էր դարձել, շունչներս պահած գերլարված. տագնապած փափագում էինք, ուր որ է կլսենք, որ մերոնք հակահարձակման են հասել, և հայերիս ձեռնտու ռազմավարական իրավիճակում կկասեցվեր պատերազմը։

Միացումը կար Արցախի հետ։ Ճանապարհները կառուցված էին, Շուշին, հողերը բնակեցված էին, շեներն ու քաղաքները ծաղկում էին, ՄԱԿ-ը, թե Մինսկի հանձնախումբը կընդունե՞ր, թե՞ ոչ։ Որովհետև այդ կառույցները պաշտպանում են միայն մեծ գերտերությունների շահերը, ու փոքր ազգերս միայն խաղալիք ենք նրանց ձեռքում։

Պատրաստ չէինք պատերազմի և տանուլ տվեցինք։

Այժմ գլխատված են մեր հույսերը։ Մեզ հավատարիմ էր միայն թշնամին, իր ոխերիմ թշնամությամբ, որից սովորելու շատ բան ունենք։

Ալիևը տասնյամյակներ հաղթելու խնդիր վերցրեց և կատարեց։

Գլոբալիզմը խորտակում է ամեն մի ազգային արժեք և գլխատում, ցիր ու ցան անում ազգերը։

Չեմ ուզում հավատալ, որ հայոց պետական համակարգը միայն միջակություններ ու ապիկարներ է ծնում։

Հավատում եմ, աղոթում եմ, երազում, որ կգա արհեստավարժ թիմ, որի կուսակցությունը կլինի Հայ Պետականությունն ու Ազգը։ Կծաղկեն հույսեր և պտուղներ, առատ բերք կլինի Հայոց բազմաչարչար հողում։

Մարգարիտ ԴԵՐԱՆՑ

Դիտվել է՝ 2708

Մեկնաբանություններ