Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

Մենք նրանց պետք չենք

Մենք նրանց պետք չենք
17.11.2023 | 16:54

Չափազանց վտանգավոր քայլերի են շարունակում դիմել Հայաստանի իշխանությունները' հիմա էլ սիրախաղ սկսելով Մեծ Բրիտանիայի հետ։

Այդ երկիրը Ադրբեջանի թիվ մեկ հովանավորն է Թուրքիայի հետ միաժամանակ։ Հենց բրիտանական կառավարությանն է պետք Արցախի տարածքը' այնտեղ եղած հսկայական հանքերը շահագործելու համար։ Պատահական չէ, որ բրիտանական Anglo Asian mining ընկերությունը ամենամեծ ներգրավվածությունը ունի Արցախում 2020թ. պատերազմից հետո, իսկ British Petroleum -ը համարվում է պատերազմի հովանավորը։

Բրիտանական ընկերությունները անսահման ներդրումներ են արել ու շարունակում անել Ադրբեջանում, բրիտանական ԶԼՄ-ները ամենաշատն են զբաղվել ու զբաղվում Ադրբեջանի օգտին և Հայաստանի դեմ քարոզչությամբ։

Բազմաթիվ այլ գործոններ կան, որոնց մասին կարելի է անվերջ խոսել, և դրանք ամենևին էլ չեն ներկայացնում հայ-բրիտանական որևէ տեսակի համագործակցության հնարավորություն՝ բացառությամբ մեր երկրի շահագործման։

Վստահ եմ, որ հիմա փորձ է արվում Հայաստանը ամբողջությամբ մտցնել Ռուսաստանի թշնամի երկրների շարք, ինչից հետո, երբ մեզ համար սկսվեն սոցիալական ու այլ աղետներ, նույն Արևմուտքը, նույն Մեծ Բրիտանիան ցինիկ ժպիտով մեզ մենակ կթողնեն, քանի որ նրանց մենք պետք չենք։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3889

Մեկնաբանություններ