Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

Որևէ անհատ միայնակ ունակ չէ առաջնորդություն ստանձնել

Որևէ անհատ միայնակ ունակ չէ առաջնորդություն ստանձնել
08.10.2023 | 12:35

Վերջերս,երբ քաղաքական առկա վիճակի վերաբերյալ որևէ մեկն ինձ հարց է տալիս՝ եթե Նիկոլը չլինի, ո՞վ լինի բա, ո՞վ կա, առանց որևէ համեստության պատասխանում եմ՝ ես:

Նման պատասխանից շփոթված զրուցակիցը լրացուցիչ հարցեր չի տալիս:

Ինչու՞ եմ նման պատասխան տալիս:

1. Նման հարցին ի պատասխան ում անունն էլ տամ, մի բան կպցնելու են, մի բացասական բան ասելու են:

2. Այս հարցը տվողները չեն պատկերացնում քաղաքական գործընթացների առկա ծանրությունը և մեր առաջ ծառացած մարտահրավերների լրջությունը. Որևէ անհատ միայնակ ունակ չէ առկա մարտահրավերները դիմագրավելու շուրջ առաջնորդություն ստանձնել:

3. Այս հարց տվողներին սովորաբար չես տեսնի որևէ ակտիվ գործընթացի մեջ, իրենք սովորաբար դիտորդ են: Ուստի այս հարցի դեստրուկտիվ լինելը չեն պատկերացնում: Եվ հարցն ավելի շատ հռետորական է, որն ուղղված է արդարացնելու իրենց պասիվությունը:

Այս վիճակի նման ընկալումով պայմանավորված պատասխանը՝ ես է:

Իսկ իրական գործընթացը հետևյալն է: Ձևավորել քաղաքական օրակարգ (մինչև հիմա չկա), կազմել խմբային առաջնորդության տրամաբանությամբ գործող առաջնորդություն արժանավորներից (կազմակերպել ընդդիմադիր դաշտի ներսում սքրինինգ և ընտրություն), զուգահեռ ցանցեր ստեղծել քաղաքացիական անհնազանդության գործողություններում մասնակցելու և զանգվածային քաղաքացիական պայքար ստեղծելու համար:

Սա ահռելի աշխատանք է, որ որևէ անհատ միայնակ ունակ չէ անել: Դաշտում հենց հիմա ընդամենը մի քանի անհատ կա (տասից քիչ), որ այս ամենը լավ հասկանում է ու նաև որոշակի գործընթացի մասնակից է:

Ընդդիմադիր դաշտն այս պահի դրությամբ դեռ պատրաստ չէ դիմակայել նիկոլի բերած հերթական արհավիրքին: Պատրաստ չէ, որովհետև տնային աշխատանք չկա:

Մարզիկը ցանկացան մրցության պարտվելու է, եթե չգիտի հակառակորդի ուժը և չի էլ մարզվում: «Դուխով» կռիվ չեն գնում, կռիվ գնում են մարզված, կազմակերպված և ուղեղով:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2733

Մեկնաբանություններ