Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ալիևը պատրաստվու՞մ է «Նյուրնբերգ-2»-ի

Ալիևը պատրաստվու՞մ է «Նյուրնբերգ-2»-ի
30.09.2023 | 11:48

Բա՛յց: Նա իր (չ)գոյության ողջ ընթացքում հայտարարել է, որ Ղարաբաղ պետական միավոր չկա, իսկ հայտնի Նոյեմբերի 9-ից հետո՝ Ղարաբաղի հարց չկա:

Չկա, չկա:

Բայց առեղծվածային հանգամանքներում հրաժարական է տալիս ՉԿԱ պետության նախագահը, և ՉԿԱ պետության Ազգային ժողովի մի խմբակցության անդամ ընտրվում է ՉԿԱ պետության նախագահ:

Ընտրվելուց ակնթարթային ժամանակահատվածում, դեռևս մեզ անհայտ հանգամանքներում, ՉԿԱ պետության նորընտիր նախագահը թուղթ է ստորագրում՝ Արցախի չճանաչված հանրապետության լուծարման,120.000 բնակչության կամավոր տեղահանման, կամավոր մահվան, կամավոր ինքնաոչնչացման վերաբերյալ:

Այստեղ հարց է առաջանում. եթե այդ պետությունը չկա, եթե ղարաբաղյան խնդիրը Ալիևը լուծել էր, իր ասելով՝ 2020 թվականից, ապա նրա ինչի՞ն էր պետք այդ ՉԿԱ պետության չճանաչված նախագահի կողմից վավերացված թուղթը:

Ես համոզված եմ,որ Ալիևի սեղանին գոյություն ունի մի թղթապանակ, որի շապիկին գրված է. «Փաստաթղթեր Ղարաբաղի և Հայաստանի վերջնական կապիտուլացիայի վերաբերյալ»: Այս, ակամայից թեթև թվացող, բայց իրականում ահավոր ծանր թուղթը դեռևս շատ է շրջանառվելու, և դժբախտաբար, թղթերի այս տրցակին նորանոր թղթեր են ավելանալու:

Այդ թղթի վերաբերյալ սահմռկեցուցիչ կարծիք արտահայտեց Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ստորագրության փոխարեն այդ անձը պիտի գերադասեր իր ճակատին ուղղված ատրճանակի կրակոցը: Մեկնաբանություններն ավելորդ են:

Նույն հարցազրույցում նույն Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Աժ քննիչ հանձնաժողովը ուսումնասիրում է, նշանակում է՝ կբացահայտվեն նրանք, ովքեր մեղք ունեն այս հանցագործության հետ առնչվող (Ն. Գ.):

Ինչպես ասում են, առաջին ծիծեռնակներին Պետրոսի մոտ ոչ միայն բացահայտեց, այլև Հակարի կամրջին կանգնած ազերիին Սամվել Բաբայանը «իշմար» տվեց, որ ուժեղացնեն հսկողությունը, որ իրեն չեն ճանաչել ու կարող են այդպես չճանաչել մյուս պատերազմական «հանցագործներին»՝ կամուրջն անցնելիս:

Ի՞նչ խոսք, հրաշալի ենք աշխատում, ներդաշնակ՝ թշնամու հետ:

Արցախն այլևս չկա: Պետական կառույցները, բանակը՝ լուծարված, զինտեխնիկան, ամբողջովին և անվնաս, թշնաու կողմից առգրավված: Ամեն օր, ամեն ժամ թշնամու կազմած ցուցակի «հանցագործները» հայտնվում են գերության մեջ: Բոլոր պետական շենքերից առգրավվել է Հայոց Եռագույնը: Ալիևը ամեն օր պատմում է Էրիվանի հեքիաթը, չի պատմում, սպառնում է:

Մենք չգիտենք, թե շարունակվող առեղծվածային այլ հանգամանքներում ինչ է սպասվում մեզ ու մեր երկրին:

Մի պատմություն հիշեցի 1915 թվականի կոտորածներից.

մտնում էն մի հարուստ հայի տուն, շարք են կանգնեցնում տան յոթ տղամարդուն,որոնց մեջ լինում է նաև տան ծառան: Ասում են՝ պիտի երեք հոգու տանենք, որոշեք ինքներդ: Բոլորը միասին շրջվում, նայում են ծառային: Նորից են հոխորտում՝ որոշե՛ք; Նորից բոլորով նայում են ծառային: Էս խեղճ ծառան էլ դառնում, ասում է իրեն նայող տղամարդկանց՝ հա, մեկը՝ ես, բա էն մյուս երկու՞սը: Բոլորին են տանում: Արցախը մեր ծառան չէր, Արցախը մեր հազարամյա հայրենիքն էր, ԲՈԼՈՐՍ: Պիտի ժամանակավորապես, շեշտում եմ՝ ժամանակավորապես հաշտվենք այդ կորստի ու մեր խայտառակության հետ: Բայց... ՍԹԱՓՎԵ՛ՆՔ:

Մանավանդ, երբ Ալիևն ամեն օր ավելացնում է իր թղթապանակի տրցակի պարունակությունն ու հոխորտում՝ Էրիվա՛ն: Մի՞թե այս (չ)գոյության նպատակն այն չէ, որ մեր պատանդ ու հաղթական գեներալների ձեռամբ մեր գերեվարված Եռագույնը հայտնվի, ասենք, «Էրիվան» հյուրանոց-ռեստորանի պատերի տակ. «Նյուրնբերգ» և Էրիվան` երկուսի արդյունքում:

Չասե՛ք զառանցանք է:

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 6735

Մեկնաբանություններ