Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Արցախի հիմնախնդիրը նորից համախմբող գործոն

Արցախի հիմնախնդիրը  նորից համախմբող գործոն
25.09.2023 | 21:40

Վերջին օրերին Արցախի հիմնախնդիրը նորից դարձավ հայ ժողովրդի համախմբման հիմնական գործոնը։

Ներքին ու արտաքին ազդակները վկայում են, որ ճգնաժամի խորացման գլխավոր պատճառը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Հայաստանի գործող իշխանությունների անտրամաբանական, ապօրինի (հակասահմանադրական) ու հակազգային հայտարարությունն է։

Վերջին օրերին գործող վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի զանգվածային միջոցառումներ է իրականացնում նաև արևմտամետ կողմնորոշումով քաղաքական միավորների մի մասը։

Միևնույն ժամանակ թեկուզ և այս փուլում միասնական պահանջի, գոծողությունները համակարգելու կամ տարաձայնությունների քննարկումը հետաձգելու մասին որևէ հրապարակային հայտարարություն չի արվում։

Մինչդեռ ազգային ազատագրական պայքարի տրամաբանությունը հուշում է, որ նման գործելակերպը կարող էր էապես բարձրացնել պայքարի ոգին ու բազմապատկել չկողմնորոշված զանգվածների ներգրավումը ընդդիմադիր շարքերում։

Եթե հիմք ընդունենք, որ հրաժարականի միևնույն պահանջով հանդես եկող քաղաքական միավորների գլխավոր անհամաձայնությունը տարբեր աշխարհաքաղաքական կողմնորոշումների ընդունման հարցում է, ապա դրանց արդյունավետությունը հիմնավորվում է զուտ կանխատեսումների ու ենթադրությունների մակարդակով։ Մինչդեռ փաստերը ցույց են տալիս, որ ստեղծված իրավիճակից գործնականում առավելագույնս օգտվում է թուրք-ադրբեջանական տանդեմը։

Փորձը ցույց է տվել, որ անկախ աշխարհաքաղաքական կողմնորոշումից, իջեցված նշաձողի պայմաններում «հայանպաստ» լուծումներ խոստանալը ներքաղաքական պայքարում դիվիդենտներ հավաքելու անորոշ կարգախոս է։ Ժողովրդին առաջնորդելու ու հաջորդ իշխանությունը ձևավորելու հայտ ներկայացնողները պետք է հստակ ամրագրեն իրենց համար բաղձալի նշաձողը ու պատասխանատվություն կրեն դրա համար։

Հեշտ է խոսքով «ապացուցել», որ եթե վաստակենք այս կամ այն օտար պետության բարեհաճ վերաբերմունքը, ապա նա Ադրբեջանի կազմում ավելի ապահով պայմաններ կստեղծի արցախաբնակների համար։

Ավելի հեշտ է որևէ օտար պետության թշնամի հռչակել մյուսի հարաբերական վարկանիշը բարձրացնելու համար։

Բոլորը, բացարձակապես բոլորը գիտեն, որ հայ ժողովրդի արդար պայքարի վերջնական նպատակը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ամրագրված է 1990 թ. հրապարակված Անկախության հռչակագրում։

Բոլորը, բացարձակապես բոլորը գիտեն, որ ուժի կիրառման ու ուժի հետագա կիրառման սպառնալիքով Արցախն Ադրբեջանին հանձնելը ոչ թե սպառնում է զուտ հումանիտար խնդիրների առաջացմամբ, այլ միջազգային իրավունքի մի շարք հիմնարար նորմերի կոպիտ խախտում է։

Բոլորը, հատկապես Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրները, տեղյակ են, թե ինչ խարդավանքների արդյունքում է ծագել արցախյան հիմնախնդիրը ու ինչ լուծում է այն ունեցել ԽՍՀՄ- ի լուծարման պահին։

ՈՒստի ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները համայն մարդկության առաջ պարտավորություն ունեն վերականգնելու մինչև ռազմական ուժի կիրառման պահը իրենց իսկ կողմից սահմանված ստատուս քվոն։

Դրանից ելնելով հայ ժողովրդի օրվա խնդիրն է իր համար վերահաստատել ու ի տես աշխարհի հայտարարել, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը Հայաստանում գործող ռեժիմի քմահաճույքն է, հակասում է երկրի ներքին օրենսդրությանն ու ստանձնած միջազգային պարտավորություններին։

Հայոց դիվանագիտությունը պետք է հետևողական աշխատատանք տանի ապացուցելու համար, որ ուժի կիրառման հետևանքների վերացումն ու վիճելի հարցերի օրինական քննարկումը լավագույնս կնպաստի տարածաշրջանում ու աշխարհում հարատև խաղաղության ու կայուն զարգացման հաստատմանը։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1696

Մեկնաբանություններ