Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի և Իրանի նախագահների տարբերությունը

Ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի և Իրանի նախագահների տարբերությունը
19.09.2023 | 08:59

РИА Новости-ն հայտնում է, Իրանն ու Ամերիկան պայմանավորվել են փոխանակել հնգական կալանավոր: Պլյուս ամերիկացիք սրտի խոր կսկիծով վերադարձնում են Իրանի սառեցված վեց միլիարդը: Այդ գումարը կփոխանցվի Քաթարի բանկերից մեկը և պիտի օգտագործվի, իբր, զուտ հումանիտար նպատակներով: Հենց Քաթարի ինքնաթիռն էլ փրկեց ԱՄՆ հպատակներին պարսկական բանտից՝ տանելով նրանց հայրենիք:

Սա ուսանելի օրինակ է: Նախապես ամերիկացիք առաջարկում էին միայն կալանավորների փոխանակում՝ հինգը հնգով: Բայց Իրանը կամք դրսևորեց և ստացավ նաև վեց միլիարդ: Պարզ է, դա այդ պետության փողն էր, բայց, այնուամենայնիվ, կորած էր այդ երկրի համար:

Բոլորը պետք է վարվեն ԱՄՆ հետ հենց այս եղանակով, ծայրահեղ դեպքում դրանց հետ պետք է հավասար փոխզիջումների կամ պայմանավորվածությունների գնալ:

Օրինակ, ի՞նչ կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանը, համաձայնություն տալով ամերիկյան ռազմահետախուզական բազա հիմնելով Հայաստանում դեսպանատան տանիքի տակ, պահանջեր դրա դիմաց, ասենք, վրաց-աբխազական երկաթգծի բացում՝ Հայաստանը Ռուսաստանի հետ կապելու համար (այդ գիծը չի բացվում բացառապես ԱՄՆ թելադրանքով, վրացիք վաղուց որոշող սուբյեկտ չեն, միայն էշը կհակաճառի սրան):

Կարող էր, չէ՞, ասել՝ ես ձեզ տալիս եմ հնարավորություն վնասել իմ բարեկամներին (Ռուսաստանին և Իրանին), դուք էլ ինձ մի քիչ թթվածին տվեք, տնտեսությունս շնչի: Իհարկե, կարելի էր:

Եթե դա չստացվեր, կարելի էր այլ պայման դնել, ասենք, տարեկան մեկ միլիարդ դոլար վարձավճար բազայի համար, ինչը նույնպես հսկայական օգուտ էր Հայաստանի համար, ի վերջո, Քոչարյանը անգամ կեսմիլիարդանոց պետբյուջե չժառանգեց Տեր-Պետրոսյան Լևոնից: Բայց Ամերիկայի հետ հավասար սկզբունքներով աշխատելու փոխարեն ինքնիշխանության համար կյանք տվող հայ ժողովրդի իշխանությունը նախընտրեց բացարձակ վասալական, ավելի ստույգ՝ համբալական կարգավիճակ: Միայն ամերիկյան դեսպանն այս երկրում իրավունք ուներ որոշելու ընտրությունների լեգիտիմությունը, խախտվում են արդյոք մարդու իրավունքները, թե ոչ, կա դեմոկրատիա, թե ոչ, կա քաղբանտարկյալ, թե ոչ, և ովքեր են դրանք…

Եվ հետո Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար, զարմացավ, թե ինչու բանտում հայտնվեց: Հուշեմ, որ նա պետք է երջանիկ լինի, որ ամերիկացիք գոնե նրա կյանքն են խնայել, այն էլ՝ մեծահոգաբար: Էլ չխոսեմ ամերիկացիներին տիեզերական ծառայություններ մատուցած նախագահների մասին (Քադաֆի, Մուբարակ, Հուսեյն, Նորիեգա, Մուշարաֆ, Յանուկովիչ, Ակաև և այլք):

Ինչևէ, հետևություններ պետք է անել…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ