Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Արցախում պայքար է մարդկային քաղաքակրթության և ա՛յս տարածաշրջանում կյանքի գոյության համար

Արցախում պայքար է մարդկային քաղաքակրթության և ա՛յս տարածաշրջանում կյանքի գոյության համար
11.09.2023 | 20:15

Ավելի քան ինն ամիս Մեծ Հայքի 10-րդ նահանգը պայքարում է արդեն ոչ թե միայն իր կյանքի իրավունքի համար, այլ՝ մարդկային քաղաքակրթության գոյության:

Հային իր պատմական բնօրրանում բնաջնելու թշնամու ծրագիրը շարունակվում է, ինչպես մեկ դար առաջ եղավ Արևմտյան Հայաստանում:

Սա հայ ժողովրդի ցեղասպանության և հայրենազրկման նոր փուլն է: Իսկ ապշերոնյան հանրապետությունը, ինչպես որ տարիներ ի վեր զբաղված է եղել միջազգային կառույցները նավթով ու խավիարով գնելու իր «արհեստով», այնպես էլ հիմա ջանքեր է ներդնում, որպեսզի աշխարհն իրեն հռչակի իբրև հումանիստ: Միջազգային «Կարմիր մահիկի» միջոցով ուղեբեռ է փորձում տանել քրիստոնյա Արցախին, ինչը այլ անուն չունի, քան հումանիտար սադրանք:

ՈՒ երբ դեմ առավ Արցախի արժանապատիվ դիմադրությանը, իր քարոզչամեքենային այլ «վեկտոր» հաղորդեց , և արդեն օրեր շարունակ Արցախ աշխարհին մեղադրում է քսենոֆոբիայի մեջ:

Սա այն դեպքում, երբ համաշխարհային պատմության նորագույն էջերը լի են այն փաստերով, թե ինչպիսի հրեշավոր հանցագործությունների հեղինակ է այդ արհեստածին երկիրը:

Սա մի արհեստածին երկիր է, որը ցեղասպանություն է իրականացրել սեփակա՛ն ժողովրդի նկատմամբ, բայց մինչ օրս հակահայ քարոզչական նպատակով «հիշատակում է» Խոջալուի զոհերին:

Պատմության համար պահպանվել են այս մասին բոլոր փաստերը՝ շնորհիվ չեխ լրագրող Դանա Մազալովայի, որի հաղորդած կենդանի վավերագրերը՝ կապված այս և հայերի հանդեպ իրականացված վայրագությունների մասին, տեղ են գտել նաև «Սովորական ցեղասպանություն» վավերագրական ֆիլմաշարում:

Մեր թշնամին մոռացել է, որ Ապրիլյան պատերազմի, ինչպես նաև Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ առաջնագիծ էր բերել այդ երկրի ազգային փոքրամասնությունների, ավելի ճիշտ՝ Պատմական Աղվանքի տեղաբնիկ ազգերի ներկայացուցիչ զինվորներին, որպեսզի այդպիսով ևս էթնիկ զտումներ իրականացնի և կազմակերպի նրանց սպանդը:

Այս միջազգային հանցագործությունների պատասխանը տալու են:

«Հայոց մայրերի միության» հիմնադիր-ղեկավար ԱՆԱՀԻՏ ՄԱՄՈՒԼՅԱՆԸ՝ չնայած իր առողջական խնդիրներին, տևական ժամանակ իր հերթին ներդնում է բոլոր ջանքերը, որպեսզի կարողանանք համախմբել մեր ազգային ռեսուրսները՝ Արցախի շուրջ: Նա բազմաթիվ ուղերձներով է հանդես եկել՝ հասցեագրված Սփյուռքին, միջազգային կառույցներին:

Այս անգամ նրա խոսքը հասցեագրված է հենց Պատմական Աղվանքի տեղաբնիկ ժողովուրդներին: Եվ այսպիսով, նա մեկ անգամ ևս ցույց է տվել, որ մենք այդ ժողովուրդների դեմ որևէ թշնամական վերաբերմունք ունենալ պարզապես չենք կարող: Մեր թշնամին մեկն է:

Հիշեցնենք, որ տարիներ ի վեր այդ ազգերի ներկայացուցիչները Հայաստանում բազմաթիվ միջազգային գիտաժողովների ու հանդիպումերի հյուրեր են եղել և Հայաստանը համարել են նաև իրենց իրավունքների պաշտպանության համար հուսալի հարթակ:

Տիկին Մամուլյանի այս ելույթը (https://www.facebook.com/hayocmayrerimiutyun/videos/855241595689475)

փոքրիկ զրույց է այդ ժողովուրդների մայրերի հետ:

Իսկ Արցախում մեր պայքարը շարունակվում է: Եվ սա միայն Հայի լինելության կռիվը չէ. սա պայքար է մարդկային քաղաքակրթության և ա՛յս տարածաշրջանում կյանքի գոյության համար:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1729

Մեկնաբանություններ