Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Հուշագիրը, որն ընդմիշտ կփակի միջանցքի ու շատ հարցեր, որոնք կառնչվեն այդ ճանապարհի հետ

Հուշագիրը,  որն ընդմիշտ կփակի միջանցքի ու շատ հարցեր, որոնք կառնչվեն այդ ճանապարհի հետ
11.09.2023 | 13:42

Էրդողանի հետ զրույցից հետո պարզ կդառնա այս ռաունդում բախման հնարավորությունը։

Թող սխալվենք բոլորս, թող մի քիչ էլ սեղմենք մեր բռունցնքերն ու ատամները, բայց դա երկար տևել չի կարող։

Բաքվում շատ լավ հասկանում են, որ մինչև տարվա վերջ սեղանին կդրվի Հնդկաստանից Եվրոպա ճանապարհի հուշագիրը, որն ընդմիշտ կփակի միջանցքի ու շատ հարցեր, որոնք կառնչվեն այդ ճանապարհի հետ։

Բացի դրանից բախումը չեղարկելը լուրջ հարված կլինի հենց Բաքվի համար։

* Հոխորտացին, սպառնացին, չկարողացան իրենց հոպար Թուրքիայով ու ֆեյք հաղթանակից հետո։

* Արցախի սուվերենայնությունը մի քանի անգամ բարձրացավ նախագահական ընտրությունները գումարեցին 9 ամիս տևած լուրջ հակամարտության արդյունքներին։

* Հայաստանցին ցույց տվեց, որ ազգովի ոտքի կկանգնենք, իսկ դա վախենալու է սուտ հաղթած ադրբեջանական հասարակության համար, ովքեր

44-օրյայից հետո շրջանառում են 30 հազար զոհվածների տարբերակը։

* Հայաստանցու կողքին հայտնվեցին լոյալ տրամադրված, լուռ ու թաքուն աջակցողներ։

* Միջազգային կառույցներն իրենց հատակ պահանջները հայտարարեցին Արցախի միջանցքի հարցում։

* Արցախի հարցը լրիվ տեղափոխվեց դիվանագիտական հարթություն:

* Հայ երիտասարդությունը տնային աշխատանքը լավ է արել ու պատրաստ է գնալ կռվելու։

* Կարճ ասած, եթե 44-օրյայից առաջ հասարակությունն Արցախի հարցում խճճված էր, հիմա շատ զգույշ են անգամ նրանք, ովքեր ասում էին, որ Արցախը մեզ պետք չէ։

Եվ սա հայ ժողովրդի հավաքական կամքի արդյունք է ու ոչ թե Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող թիվ 1 պատասխանատուի կամ իր կառավարության։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ