38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Գրանտասեր խոսքավաճառների «Ստամբուլյան կոնվենցիան»

Գրանտասեր խոսքավաճառների «Ստամբուլյան կոնվենցիան»
19.08.2023 | 17:17

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման առավել ցայտուն կողմնակիցների դեմքերին նայելիս հնարավոր չէ չնկատել նրանց առնվազն արտաքին նմանությունը Չիկատիլոյին, Մոսգազին, Լիֆյոռին, Էլիզաբեթ Բաթորիին, Ալբերտ Ֆիշին կամ Էմմի Դագան Արչեր-Գիլլիգանին:

Այս լեզվավաճառները փորձում են այլոց համոզել, որ բռնարարներին կարող է կանգնեցնել «Ստամբուլյան կոնվենցիա» կոչվող թղթի մի կտոր. օրինակ` Հաագայի դատարանի որոշման կամ ՄԱԿ-ի բանաձևերի նման թղթի մի անպետք կտոր:

Ո´չ, գրանտասեր խոսքավաճառներ, ո´չ. ոճրագործներին պետք է առաջին հերթին կանգնեցնի ոստիկանությունը, բայց այն ձեր ու ձեր նմանների չարեփոխումների «շնորհիվ», նման հանցագործներին հայտնաբերելու փոխարեն, գերազանցսպես զբաղված է թոշակառուներին ու մգեցված ապակիներով վարորդներին տուգանելով:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 5732

Մեկնաբանություններ