Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Խեչան դային

Խեչան դային
14.08.2023 | 09:35

(սկիզբը՝ այստեղ)

-Գյուղում ջահել ջիվան տղաներ չկային։ Բոլորին կռիվ էին տարել,- պատմում էր Խեչան դային։-Մնացել էինք ծերերս ու մեկ էլ ամուսնացած մի 10, 20 ջահելների կնանիք, որոնք մեկ-երկու երեխա ունեին։

-Խեչան դայի, դու քո կյանքը պատմիր։ Ո՞նց եղավ, որ թուրքերը սպանեցին քո տղաներին: Կնոջդ մասին էլ պատմիր, եթե դժվարություն չէ,- ասացի ես տեղս դզելով։

-Ի՞նչ պատմեմ, էրեխեք, մի գիշերում սպանեցին։ Երկու ամիս առաջ, օսման թուրքերը մեզ զինաթափ էին արել և էդ օյինը մեր գլխին բերեցին։

Մի խանչալ ունեի: Կինս տեսնելով էրեխոցը մորթած, աչքերիս առաջ վերցրեց խանչալն ու թուրքի փորը խառնեց...Իիրեն էլ սպանեցին ու ես գիշերվա կեսին փախա...

Տիրեց քար լռություն:

Սպասում էինք, ուր որ է Խեչան դային քիչ հետո կշարունակի, ավաղ այդ օրն այդպես էլ կիսատ մնաց մեր զրույցը Խեչան դայու հետ:

Միայն օրեր հետո հանդիպեցինք Խե֊չան դայուն իր այգում։

-Բարի օր Խեչան դայի, ո՞նց ես, ինչ կա չկա, ասում են լավ ձմերուկ,սեխ ունես:

Ճի՞շտ են ասում, հը՞։

-Ամեն ինչ էլ կա, ուտող է պետք, ես ծեր ջանին մեռնեմ։ Տուք ասեք կռեվը շուտ պրծնի, երգրին խաղաղություն լինի, կռեվ քինացածներն էլ սաղ սալամաթ

տոն կյան, մեղք են կնանիքը, իրանց մարթների տեղն էլ են ըշխադում։ Շատ տիժվար տարի է, Հիտլերի մերը... Կներեք ա ՜ խոխերք, պիտի ասեմ, էլ ճար

չոնեմ։ Մեկա, մենք էս կռեվը հաղթելու ենք։ Մենակ ասա շատ զոհեր չտանք։

Հրեն, էն ծառը տեսնու՞մ եք, նրա կողքին ծմերուկի, յեմիշի թաղերն են, քինացեք տեսեք վերը մեծա, պոկեք

պիրեք կտրեք, կերեք։ Հա՜, յեմիշ է լ կպիրեք, դե քինացեք, հազար գործ ոնեմ, ես ծեր թայը չեմ , ես ըշխադող մարդ եմ։

Թթենու ծառի տակ, Խաչեն դային ձմերուկը շերտ-շերտ կտրտել էր ու լցրել սինու մեջը, մյուս կողմում էլ սեխն էր կտրտել։

ՈՒտում էինք, ո՜նց էինք ուտում։ Ասես թե ձմերուկ, սեխ տեսած չլինեինք։ Իսկ Խեչան դային չիբուխի մեջ թութուն էր լցնում ու քթի տակ ինչ-որ երգ երգում, մերթ մեզ նայում, մերթ աչքերը հառած մի կետի ու այդպես էլ

անշարժ մնում։

Լավ մարդ էր, ասող խոսող ու երբ խոսք էր լինում երեխաների մասին, այդ հսկա մարդը փոքրանում, մի բուռ էր դառնում ու աչքերն իսկույն արցունքոտվում էին։

Գյուղում հարգում, սիրում էին Խեչան դայուն։

Բոլորին հասնում էր ու իր բարի քաղցր խոսքերով հույս հավատ էր ներշնչում

գյուղացիներին։

Պատմում էր, թե քանի՜-քանի մահվան թղթեր է վառել ու չի տվել տերերին, թե ինչ ա ցավ չպատճառի տնեցիներին։

Առավոտ, կեսօր, իրիկուն, ասում են

Խեչան դային գնում էր եկեղեցի ու մոմեր էր վառում, հետն էլ զանգերը հնչեցնում ու աղոթում, որ ոչ մի ընտանիք զոհ չունենա։

Խեչան դային երկար չապրեց պատերազմի ավարտից հետո։

Ապրեց ընդհամենը 79 տարի։

Այդ օրը հարևանները նկատում են, որ Խեչան դայու տնից ծուխ չի դուրս գալիս։

Երբ բացում են դուռը, տեսնում են Խեչան դային թիկն տված աթոռին, մի փոքր ժպիտ երեսին մահացած:

-Աստված հոգիդ լուսավորի, լույսերի մեջ մնաս Խեչան դայի:

Սամվել ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5746

Մեկնաբանություններ