Ադրբեջանցիք՝ Փաշինյան Նիկոլի խաղաղության գծով գործընկերները, լկտիաբար առևանգել են ոմն Վագիֆ Խաչատրյանի՝ Կարմիր խաչի մեքենայից: Այժմ նա կտտանքների տակ ցուցմունքներ է տալիս:
Դե, տարիքով մարդ է, պարտավոր չէ դիմանալ Փաշինյան Նիկոլի կազմակերպած ակցիաների էքսցեսներին:
Խաչատրյանը, ինչպես հաղորդվում է, Բաբայան Սյամոյի վարորդն է եղել, և հենց այդ հանգամանքը դարձավ նրա համար կործանարար:
Իհարկե, անձամբ ես կուզենայի, որ Բաբայան Սյամոն ընկներ թուրքերի ձեռքը, որոնց հետ նա այսօր բանակցություններ է պահանջում, բայց, ինչ արած, Սյամոն էսօր տանը վեր է ընկած, իսկ նրա տեղը տանջվում է մեկ ուրիշը:
Բանն այն է, որ այսօր մենակ ոչխարը չի հասկանում, որ Ադրբեջանի և Արցախի երկխոսությունը հետագա ինտեգրման հեռանկարով Արցախի տղամարդկանց առնվազն կեսին կտեղափոխի ադրբեջանական բանտեր: Ալիև էֆենդին դեմոկրատ տղա է, տեռորի դեմ պայքարող, իսկ դրա պատկերացումները տեռորի մասին խիստ համահունչ են ամերիկյան պատկերացումներին, ինչի արդյունքում արցախցիների մեծամասնությունը կհռչակվի տեռորիստ և, ըստ այդմ, կդառնա թուրքի բանտարկյալ:
Հիմա, եթե սա հասկանալի է, եթե այս ծրագիրը չի թաքցվում, եթե սրա մասին խոսում և հայտարարում են, ինչպե՞ս գնահատենք կոչերն ու փորձերը Արցախը ներքաշել բանակցությունների մեջ Բաքվի հետ: Միայն հակազգային դիվերսիա, այլ որակում չկա:
Փաստորեն, մարդկանց Արևմուտքից և Երևանից ասում են. դուք պիտի յոլա գնաք թուրքերի հետ, բանակցեք ու ինտեգրվեք, հետո նրանք ձեր գլխաքանակի մեծամասնությանը կզրկեն կյանքից, բայց տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, իսկ դա ամենակարևոր բանն է:
Համոզված եմ՝ այս իրավիճակի հանգուցալուծումը միմիայն Արցախի այսօրվա ղեկավարությունից ազատվելն է, սկսած եվնուխ Հարությունյան Արայիկից: Ոչ մի ռուս պաշտոնյա չի համագործակցի Արցախի հարցով Փաշինյան Նիկոլի եվնուխի ու Իոաննիսյան Դանիելի լակոտի հետ, որի անունը Ներսիսյան Գյունգյուլ է: Դա բացառված է, դա հնարավոր չէ: Պուտինը ժողվարչապետի հետ մի քանի անգամ կոնֆիդենցիալ խոսեց պատերազմի ժամանակ:
Եվ ի՞նչ:
Նրան կես ժամից զանգում էին Բաքվից և աղաչում հրաժարվել պայմանավորված քայլերից (դե՛, ողջ պատերազմն անցավ ամերիկյան դեսպանուհի Թրեյսի Լինի կոնտրոլի տակ, չէ՞, հենց նա էր համակարգում, կոորդինացնում Ալիև-Փաշինյան տանդեմի համատեղ քայլերը, և հենց նրան էր ժողվարչապետը զեկուցում Պուտինի հետ իր գաղտնի խոսակցությունների մանրամասները):
Երբեք ռուս խաղաղապահները չեն օգնի փաշինյան նիկոլի ուղարկած 400 տոննա սնունդը տեղ հասցնել, մանավանդ որ ռուսները գիտեն՝ այդ սնունդն ուղարկվում է Հայաստանից ոչ թե սոված ղարաբաղցի փրկելու, այլ իրենց անհարմար վիճակի մեջ դնելու և վարկաբեկելու համար:
Վաղը կսկսվեն բախումներ, պլանավորում են նաև հակատեռորիստական օպերացիա ամերիկյան հրահանգով:
Եվ եթե արցախցիները չեն ուզում մատաղացու գառի կարգավիճակում հայտնվել, պետք է հրատապ ազատվեն Հարությունյան Արայիկի իշխանությունից, որպեսզի կարողանան արդյունավետ համագործակցել ռուսական կողմի հետ:
Կրկնում եմ՝ եվնուխի և Իոաննիսյան Դանիելի դրած լակոտի հետ ոչ մի ռուս պաշտոնյա երկու բառ չի խոսի, հարցրեք չափազանց տեղեկացված Եվգենի Սատանովսկուն, և նա ավելի մանրամասն կմեկնաբանի:
Կարծում եմ, այսօր Արցախի սահմանադրության և դրա պահպանման մասին խոսելն անգամ ծիծաղելի է: Արցախը, եթե վերջնական չի որոշել փոշիանալ, պարտավոր է ժամ առաջ ռադ անել եվնուխներին ու գրանտակեր լակոտ-լուկուտին, նոր նախագահ ընտրել` դրանց և հայրենի լակոտակրատիայի հետ կապ չունեցող մեկին:
Օրինակ, հիանալի թեկնածու է Մետաքսե Հակոբյանը՝ և՛ խելք ունի, և՛ սկզբունքայնություն, և՛ քաղաքական կամք, ամենակարևորը՝ ընդհանուր բան չունի Փաշինյան Նիկոլի և հայ արևմտական տականք հանրույթի հետ: Նրա հետ հիանալի կաշխատի Ռուբեն Վարդանյանը:
Եվ թուրքերին կտրվեն բոլոր հարցերի պատասխանները՝ ռուսական կողմի հետ համագործակցելով: Հակառակ դեպքում այս քաոսը կշարունակվի, կլինեն նոր Վագիֆ Խաչատրյաններ և, իհարկե, ոչ մի տականք Բաբայան Սյամո կամ եվնուխ Արայիկ թուրքերի ձեռքը չի ընկնի:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.
Ի դեպ, ամերիկյան դեսպանատնից, որը լույս ու բարի է սփռում Հայաստանի վրա, ոչ մի արձագանք, դատապարտում չկա Վագիֆ Խաչատրյանին կյանքից հեռացնելու կապակցությամբ: Չկա՝ և վերջ, անգամ այն դեպքում, երբ Կարմիր խաչի մեքենայից հիվանդ գողանալը, հավանաբար, առաջին անգամ է տեղի ունենում աշխարհում:
Բայց Բլինքենը գրում է, թե, իբր, շատ մտահոգ է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակով, Ալիև էֆենդուն էլ է ասել:
Տո, ա՛յ սատանիստներ, դուք եք կազմակերպում Արցախի հայաթափումը, գոնե բարոյականություն ունեցեք ու կապիկություն մի՛ արեք, ազնիվ խոսեք: Ասեք՝ այո, մեր աշխարհաքաղաքական նպատակը Արցախի հայաթափումն ու այդ տարածքի հանձնումն է Ադրբեջանին, որովհետև մեզ Թուրան է պետք, որը բանդերական ՈՒկրաինայի վախճանից հետո դառնալու է մեր հաջորդ տառանի գործիքը Ռուսաստանի ու Չինաստանի դեմ: