Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ղարաբաղ անվան իմաստը, ծագումն ու ստուգաբանությունը

Ղարաբաղ անվան իմաստը, ծագումն ու ստուգաբանությունը
31.07.2023 | 19:49

5 մաս

Ղարաբաղ կամ Կարափաղ, Քարափաղ

Ղարաբաղ անունն ունի նաև երկրաբանական, աշխարհագրական իմաստ՝ Կարապաղ կամ Քարափաղ իմաստով։ Կարապաղ կամ Քարափաղ անունը կազմված է Քարափ+աղ կամ Քար+ափ+աղ արմատներից։

Հայերենում Կար բառն ունի նաև քար իմաստը։ Քար- Kar բառը բնիկ հայերեն հնախոսական բառ է, առաջացել է Քարքառա-Karkara-կարծր, կոշտ բառից։ (Հր․Աճառեան։ Հատոր 4, Էջ 559)։

Բաղադրյալ սանսկրիտ բառեր՝ cara. cara-acara-ամբողջ աշխարհը․ կենդանի և քարացած SB 4.2.2 cara-acara-akhyam-և ամեն ինչ, սանսկրիտում «քարը» բառն ունի անշունչ, քարացած իմաստը։

«Ղարաբաղ» անվան առաջին՝ «ղար -կար -քար» արմատը հայերեն քար բառն է, կ-ք-ղ հնչյունափոխությամբ, նշանակում է՝ քար, կար, կիր, քարակույտ և այլն։

Երկրորդ՝ Ափ կամ աբ բաղադրիչը նշանակում է սահման, ափ։ Քարափ-Karap, Քար և ափ բառն ունի քարաժայռերից կազմված սահմանք՝ ափ իմաստը:

Երրորդ՝ աղ բաղադրիչը կապված է Կարապաղի բնության օգտակար հանածոների, եղ- աղային հանքերի իմաստի հետ։

«Քարափաղ» անունը նույնպես կապված է Կարապաղ-Ղարաբաղ անվան գաղափարի հետ։ Քար բառը, կ-ք հնչյունափոխությամբ Կար-քար-կայա անուններով Կար նահապետի խորհրդանշանն է՝սանսկրիտում cara-acara՝ կենդանի ու քարացած։

Ծիսապաշտամունքային հավատալիքներում ժայռերը, քարերը խորհրդանշաններ են, մարմնավորում են տիեզերքի արարչական ուժերին՝ քարից են ծնվում և քարի մեջ են մտնում Աստվածները։

Ըստ Հրաչյա Աճառյանի Քարարձան նշանակում է Կար ահրի ձայն կամ Կար Աստծո ձայն։ Լեռները, քարաժայռերը արձագանքում են։

«Հովհաննեսը անվանվում է նաև «ՁԱՅՆ», Յովհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպօլսի եպիսկոպոսապետի յաւետարանագիրն Մատթէոս, Վենետիկ, 1826, էջ 143],

Կար արմատն են կրում -Կիրակի-Կարակ բառը։

-Кара Божия, Ռուսերենի Божья кара-кара Божия բառակապակցությունը։

-Карандаш — մատիտ, Կարան+տաս -տասի գրողը, տաս պատվիրան գրող Կարը

-Кар+даш- ընկեր տասի տերը, նույնպես կապված է տաս պատվիրանի հետ։

-Кар -Коран անունով կրում է իսլամական Սուրբ Գիրքը՝ -Коран -Ղուրանը, որի արմատը նույնպես Կար աստվածաբանական արմատն է։

Կարաբաղ երկրում աստվածաբանությունը ձուլվել է բնագիտությանը, խորհրդա պաշտությունը ձուլվել է բնությանը, հոգևորը ձուլվել է իրականությանը։ Բնությունն ու բանականությունը ձուլվել են նախաքրիստոնեական ու քրիստոնեական Վարդապետության ոգուն։

Նախաքրիստոնեական ու քրիստոնեական Կարաբաղի կապող հոգևոր վարդապետության կամուրջը Հովհանննես Մկրտիչ Նախակարապետ-Կարապետն է։

Արցախ, Կարաբաղ, Կապաղակ, ALup-on-es, Ալ-աբ-Օնես անունները Նախակարապետ, Հովհաննես Կարապետ, Եղյա, Ճրագ, Ձայն, Կար աստվածության, գաղափարախոսու թյունն է։

Այսպիսով հիմնավորեցինք Ղարաբաղ անվան բուն հայկական աստվածաբանական և երկրաբանական իմաստները, որոնք կրում են հայ կրոնափիլիսոփայական գաղափարա խոսության միտքը և ոգին։

Կարաբաղ -Արցախի տարածաշրջանի անունների՝ հայերենի -սանսկրիտի- հինդու-լատիներեն նախալեզվից սերած ցեղակից լեզուների և այլ լեզուների մեջ եղած ընդհանրական տարրերը՝ հնչյունները, ձևույթները, բառերը, քերականական ձևերը սերում են մեկ հիմքից, աղբյուրից, հետևաբար մեկ նախաձևի պատմական զարգացումներն են, տվյալ դեպքում հայոց լեզվի պատմական զարգացման արդյունքներն են։

Այսպիսով, պատմահամեմատական լեզվաբանության եղանակներով Կարաբաղ-Ղարաբաղ-Կապաղակ- Ալուփօնես, Աղուանկ անունների Կար-Աբ-Աղ-ալ արմատներով ու լեզվաբանական փաստերով հաստատեցինք այդ անունների ծագման իրողություններն ու պատմականությունը, ծագումնաբանական ընդհանրությունները։

Գրականություն

Կար Նահապետ-ՎստասԿար

*-«Հեղինակ՝ ՉԱՄՉԵԱՆՑ ՄԻՔԱՅԷԼ

Բաժին՝ Հայ դասական մատենագրութիւն

Թեմա՝ Պատմագրութիւն

Պատմութիւն Հայոց, Հատոր Ա.

Յօրինակս ինչ Խորենացւոյն ոչ դնին անուանքս Վստամ եւ կար ի կարգս Հայկազանց, այլ` ի կարգս թագաւորացն Ասորեստանեայց. Եւ այն եւս խառնեալ ի մի, այսինքն է՝ Վստասկար:

Իսկ՝ի ձեռագրի միում թէպէտ եւ ի կարգս Հայկազանց դնի, բայց յօդեալ նոյնպէս ի Վստասկար. Բայց յայլ ձեռագիրս դնի ուրոյն ի կարգս Հայկազանց`Վստամ, եւ կար. Որպէս եւ աւանդեն Յովհաննէս կաթուղիկոս, եւ Վարդան. Ընդ որս եւ Գրիգոր Մագիստրոս հանդերձ ստուգաբանութեամբ իմն ի մէջ բերէ զանուանս նոցա` յասելն. ու՞ր կար՝ իբրու կարօղ բոլորին: Որով յայտնի երեւի, թէ նոքա եւս էին ի կարգս նահապետաց մերոց: Եւ ոչ միայն նոքա, այլեւ այլք ոմանք նովին անուամբ. Զորս՝ ի բաց թողեալ է գրագրաց, այլ մեր գտեալ զոմանս` կրկին եդաք:»

*3․ Տ՛Ն . Հ. ՂՈՒԿԱՍ ԱԹՈՌԱԿԱԼ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԻՆՃԻՃԵԱՆԸ նշում է․ «Բազում մատենագիրների պատմություններից, ազգիս գտանեմ զայս Զօրօասդր լինել Կար նահապետ մեր, որ յաւուրս դատաւորացն Իսրայէլի՝ ․․․ զանունս Կար փոխեալ կարծեմ` ՛ի Ա-ր կամ՝ ՛ի Էր, որպեսզի օտար ազգերը կարողանան արտասանել»։ (ՀՆԱԽՕՍՈՒԹԻԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՇԽԱՐՀԻ Տ՛Ն . Հ. ՂՈՒԿԱՍ ԱԹՈՌԱԿԱԼ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԻՆՃԻՃԵԱՆ էջ-66)

*Ըստ պատմական փաստերի՝ Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի «Օրէնուսույց սուրբ ծնոտը», Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարները։

*Կարապետ Տիտղոսը օգտագործվել է միայն Հովհաննես Կարապետի համար, Զենոն 10, Կաղանկատվացի, Լաստիվերցի, Մագիստրոս,Սուրբ Կարապետի վանքը Մշում‣հռչակաւոր էր հինաւուրց Սուրբ Կարապետի վանքը։*Սուրբ Հովհաննես Կարապետ (Մկրտիչ)

Եղիսաբեթին` Ս. Հովհաննես Մկրտչի մորը,

Հիսուս Հովհաննես Մկրտչին անվանում է «ճրագ», որը լուսավորում էր մարդկանց. «Յովհաննէսն էր ճրագը, որ վառուած էր եւ լոյս էր տալիս, եւ դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լույսով» (Յովհ. 5, 35): *Ըստ ավանդության, Սբ. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ Հայաստան է բերել Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները և ամփոփել Մուշ քաղաքին մոտ գտնվող վայրում, ուր և հետագայում կառուցվել է նշանավոր «Սուրբ Կարապետ» վանքը:

*Ահա Լույսին՝ Քրիստոսին, նախորդելու այս հանգամանքը պատճառ է հանդիսացել Հովհաննեսին տրվող մեկ այլ անվանման՝ Հովհաննես Կարապետ (Նախակարապետ), նշանակում է Լույս աստված, առաջնորդ, թագավորի առաջից գնացող, ճանապարհ բացող (Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, 1942,Տպագիր Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 582 )։

*Հովհաննեսին տրվող մակդիր համեմատություններից է նաև «ԵՂԻԱ» անվանումը։ Սա

կապվում է Քրիստոսի՝ Հովհաննեսին տված բնորոշման (տես Մատթ. 11: 14) և հին կտակա րանյան մարգարեության հետ (տես Մաղ.4: 4)։

Եղիա անվանելու հիմնական պատճառներն են Հովհաննեսի կերպարը, խոսքը, կենցաղը և գործը, որը բավականին համընկնում են Եղիա մարգարեի կերպարին, խոսքին, կենցաղին և գործին։

  1. Evangelist L. t. Ավետարան ըստ Ղուկասի

  2. Եղիայեան Բ., Քննական պատմութիւն սուրբգրական ժամանակներու, Դ գիրք,

Ներածութիւն Նոր Կտակարանի, Անթիլիաս-Լիբանան, 1974, էջ 920, Barclay William. The

Gospel of Luke, p. 17, Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 768

Կարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Բանասեր, լեզվաբան

Գերմանիա

Դիտվել է՝ 3752

Մեկնաբանություններ