Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Մե՜ծ «պրոֆեսիանալը»

Մե՜ծ «պրոֆեսիանալը»
30.07.2023 | 18:35

Հական ֆիդանն ուր գնաց, գործակալ Արոյից չպրծավ:

Ա՜յ քեզ հայի բախտ:

Տարիներ շարունակ Արարատը մատի վրա ֆռռացրել է թուրքական MIT-ը:

Սկսած ղեկավարությունից, վերջացրած՝ սովորական ագենտներով:

Նույնը շարունակում է արտգործոց նախարարի պաշտոնում:

Արարատ Միրզոյանն ընդունում է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում:

Բայց ընդունում է այնպես, որ ոչ մի թուրք կամ ադրբեջանցի մասնագետ չնկատի, որ հենց այդ պահին նա կծում է սեփական լեզուն: Իսկ դա, իրականում, չընդունելու նշան է:

Մեծ պրոֆեսիանալ է Արոն, ինչ խոսք: Մեծ պրոֆեսիանալներ են նաև նրանք, որվքեր այս ամենը գիտակցում են ու պառլամենտում ելույթներ չեն ունենում:

Փա՜ռք հայոց մեծ հետախույզ Արարատ Միրզոյանին:

Փա՜ռք հայոց պառլամենտականներին:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3544

Մեկնաբանություններ