Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Նախապես մշակված ծրագիր, որն իրագործվում է աստիճանաբար

Նախապես մշակված ծրագիր, որն իրագործվում է աստիճանաբար
29.07.2023 | 12:52

Ամիսներ առաջ ադրբեջանական քարոզչական լրատվականները մի սցենար էին տիրաժավորում, ըստ որի, «վայրի կատվին», տվյալ դեպքում՝ Արցախին և արցախահայությանը, կարելի է շատ հեշտ դարձնել ընտանի ձեռնասուն, եթե նրան պահես սոված և, աստիճանաբար օղակը սեղմելով, սկսես ենթարկեցնել քեզ․ ըստ այդ մոդելի՝ «վայրի ու անհնազանդ գազանը» դառնում է հլու հնազանդ, սկսում է լսել բոլոր ցանկությունները, ապա կատարել հրամանները և, շատ կարճ ժամանակ անց, դառնում է քո «դվարնյաշկան»։

Ադրբեջանցիները վստահ են, որ սոված մնալու դեպքում մարդիկ ուզեն, թե չուզեն, պետք է սկսեն փնտրել առևտրի տարբերակ՝ սնունդ հայթհայթել, իսկ սնունդը նրանց առաջարկվելու է Աղդամից: Սա դեռևս մի քանի ամիս առաջ նախապես մշակված ծրագիր է, որն իրագործվում է աստիճանաբար։

Ըստ էության, ադրբեջանական կողմը վստահ է, որ վաղ թե ուշ այդ սխեման աշխատելու է, և արցախցին իր իսկ կամքով գնալու է այդ քայլին։ Ի դեպ, ադրբեջանական սխեմայի հաջորդ փուլում այդ գործընթացին տրվելու է ավելի պաշտոնական մակարդակ, մասնավորապես, աստիճանաբար առևտուրը իրականցվելու է մանաթով, որից հետո առաջ է գալու պետհամարանիշների փոփոխության, գրանցումների անվանափոխության, անձնագրերի և այլ հարցեր, որոնք շատ կազմակերպված ու փափուկ ուժի կիրառմամբ բերվելու են առաջին պլան։ Այս ամենը նրանք կիրառելու են ոչ պարտադրաբար՝ աստիճանաբար, որպեսզի մարդկանց մոտ կտրուկ ցնցումներ չլինեն, ու դժգոհությունների մեծ ալիք չբարձրանա։

Բարդ բան չէ, սա ադրբեջանական այսօրվա հայեցակարգի մի փոքր մասն է, որով նրանք գնում են առաջ, և որը լռությամբ լսում ու հնազանդ կատարում է ՀՀ-ում պետականությունը տապալած հակահայը:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3571

Մեկնաբանություններ