Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Հարավ-արևելյան Ասիան այն կենսատարածքն է, որն ԱՄՆ-ին թույլ պետք է տա պահպանելու գերտերության կարգավիճակը

Հարավ-արևելյան Ասիան այն կենսատարածքն է, որն ԱՄՆ-ին թույլ պետք է տա պահպանելու գերտերության կարգավիճակը
22.07.2023 | 18:30

ՆԱՏՕ-ի արևելյան թևը ներկայիս բնագծերում պահելը ԱՄՆ-ի համար գնալով դառնալու է աննպատակահարմար` թե՛ զուտ ֆինանսապես, թե՛ ստրատեգիական առումով։ ԱՄՆ-ում սա հասկանում են, որովհետև, անկախ հանգամանքներից, Միացյալ Նահանգները ստրատեգիական հակառակորդ է դիտարկվում նախ և առաջ Չինաստանին։ Չինաստանը, փափուկ ուժի էքսպանսիայի շնորհիվ, բավականաչափ ամրացրել է իր դիրքերը հարավ-արևելյան Ասիայում, իսկ Հարավ-արևելյան Ասիան այն կենսատարածքն է, որը Միացյալ Նահանգներին թույլ պետք է տա հետագայում էլ պահպանելու գերտերության կարգավիճակը։ ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները նման կենսատարածք չեն դիտարկվում ԱՄՆ-ի կողմից` նախ և առաջ տնտեսական առումով, հետևաբար, այս ուղղությամբ ԱՄՆ-ի նահանջը դեպի նոր բնագծեր առաջիկա տարիներին անպայման կտեսնենք։

Մեծ Բրիտանիան թերևս միակն է, որը ներկա բնագծերը պահելու ցանկություն ունի, բայց փոխարենը չունի դրանք պահելու ֆիզիկական հնարավորություն։ Հետևաբար, Մերձբալթյան երկրները, Մոլդովան, Լեհաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Սլովենիան, գուցե նաև Սլովակիան պետք է համակ ուշադրությամբ հետևեն Հունգարիայի օրինակին, ուսումնասիրեն ու հասկանան` ինչ վարքագիծ է հանդես բերում այս համատեքստում Հունգարիան և ինչու։ Իսկ արձակվող ճիչերը, թե մենք ենք պաշտպանում Եվրոպան, չլինենք մենք, չի լինի ՆԱՏՕ, իրականության հետ աղերս չունեն։ Այդ երկրները անդամակցել են ՆԱՏՕ-ին կազմակերպության հիմնումից 50-60 տարի անց, ավելին, շուրջ 40 տարի եղել են հակառակորդ Վարշավյան պայմանագրի ռազմաքաղաքական բլոկի կազմում, բայց ո՛չ Եվրոպայի միասնական գործընթացն է դրանից տուժել, ո՛չ էլ` ՆԱՏՕ-ն` որպես ռազմաքաղաքական կառույց։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 9525

Մեկնաբանություններ