Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Էրդողան էֆենդու ջանը քոր է գալիս

Էրդողան էֆենդու ջանը քոր է գալիս
10.07.2023 | 20:20

8 տարի է անցել այն օրվանից, երբ նա խփեց Պուտինի թիկունքից՝ խոցելով ռուսական ինքնաթիռը Սիրիայի օդային տարածքում այն պատճառով, թե, իբր, մի քանի վայրկյան այդ ինքնաթիռը գտնվել է Թուրքիայի տարածքում:

Շատերը մոռացել են կամ չգիտեն, թե ինչ նստեց Էրդողան էֆենդու վրա նեգր Օբամա Բարաքի այդ ստոր հրահանգի կատարումը:

Մի քանի ողբերգական դրվագ թվարկեմ:

Նախ, Ռուսաստանի տարածքում փակվեց մոտ հազար թուրքական կենտրոն՝ մեդրեսեներ, իբր մշակութային ու լեզվական կենտրոններ, այլ կազմակերպություններ, որոնք Էրդողան էֆենդին՝ Մեծ Թուրանի ճարտարապետն ու նրա նախորդները կաթիլ-կաթիլ ստեղծում էին 1991-ից:

Երկրորդ՝ մեռավ ռուս-թուրքական տնտեսական համագործակցությունը, Էրդողան էֆենդու խիար-պոմիդորը մնաց թուրք գեղացու վզին, տուրիզմը դադարեց և այլն, և այլն: Եվ երրորդը, ամենաողբերգականը. ի պատասխան նեգր Օբամա Բարաքի հանցավոր հրահանգի կատարման, Վլադիմիր Պուտինը տառացի ցեղասպանություն իրականացրեց Սիրիայի տարածքում բնակվող թյուրքերին, որոնց, եթե ճիշտ եմ գրում, անվանում են թուրքոման կամ նման մի բան:

Էրդողան էֆենդին ամիսներով աղաչում էր, թե՝ մեծ ախպեր, կներես, արի բարիշենք:

Ոչ մի արձագանք:

Իսկ համացանցում կա մի տեսանյութ, ցանկացողը կգտնի, թե ոնց է Էրդողան էֆենդին ողբում տեսախցիկի առջև:

Ոռնում էր, թե՝ հո քաքը չընկանք, էլ ի՞նչ է ուզում ինձնից, արդեն 10 հազար թուրքոման է սպանել, ինչքա՞ն կարելի է շարունակել:

Ի վերջո, երբ Վլադիմիր Պուտինը կատարեց իր պարտքը՝ զուտ ստալինյան ոճով ու սկզբունքներով, հաշտվեց Էրդողան էֆենդու հետ, տեղի ունեցավ «անառակ որդու վերադարձը» օպերացիան համաշխարհային քաղաքականությունում:

Յոլա գնացին մի քանի տարի: Բայց թուրքը թուրք է մնում, մանավանդ որ անգլոսաքսերի գենետիկ վասալ է: Առաջին անգամ Էրդողան էֆենդին չափն անցավ մեր 44-օրյա պատերազմի ժամանակ: Դա նրան ներվեց ինչ-որ տեղ:

Բայց ի՞նչ անի անառակ որդի ընդունողը, երբ նա ասում է ի լուր աշխարհի ներող կողմին. մենք Փաշինյան Նիկոլի հետ պրոբլեմ չունենք, ինքը էքստերիտորիալ միջանցքին համաձայն է, բայց ահա Իրանը չի թողնում, մենք ընդհանրապես հայ ժողովրդի ժողվարչապետի հետ պրոբլեմ չունենք, նա կամավոր համաձայն է Հայաստանը վերադարձնել 1920-ի դեկտեմբերի սահմաններին՝ ըստ մեր անգլիացի եղբայրների ճաշակի, բացի այդ, նա ազատվում է տոտալիտար Ստալինի ժառանգությունից՝ հանում է իր զինանշանից Ստալինի դրած մեր Արարատը:

Եվ ի՞նչ ասի անառակ Էրդողան էֆենդուն Վլադիմիր Պուտինը, որը, իհարկե, տեղյակ է, թե ով և ինչպես է Արցախում բլոկադա կազմակերպում, ով է պրովոկացիա անում սահմանին ադրբեջանական դրոշի հետ, ինչ է Փաշինյան Նիկոլը, ում վաստակն է:

Իհարկե, նման պայմաններում բան ասելը դժվար է...

Բայց անցնեմ Էրդողան էֆենդուն:

ՈՒրեմն, երեկ արդեն գրել էի, որ «Ազով» նացիստական գնդի հրամանատարներին վերադարձրել է կլոուն Զելենսկուն, ինչի իրավունքը չուներ:

Քանզի այդ տականքը պիտի մնար Թուրքիայում մինչև պատերազմի ավարտը, ըստ Պուտինի հետ պայմանավորվածության:

Իսկ այսօր իմանում ենք, որ Էրդողան էֆենդին պատրաստվում է Ամերիկային հանձնել ռուսական ՀՕՊ С-400 «Տրիումֆ» համակարգը, որպեսզի, ըստ ամենայնի, նրանք քանդեն ուսումնասիրեն այդ գերգաղտնի ունիկալ զինատեսակը, հետո էլ ուղարկեն բանդերականներին:

Նշեմ, որ զենք գնող պետությունը իրավունք չունի իր գնած զենքը վաճառել կամ փոխանցել երրորդ կողմին՝ առանց վաճառող պետության համաձայնության (բայց ամերիկացիների տանձի՞ն է դա, ի՞նչ միջազգային օրենք դրանց համար, ամբողջ Եվրոպայի սովետական և ռուսական զենքը տվեցին բանդերականներին՝ թքելով միջազգային իրավունքի և բարոյականության նորմերի վրա):

Չեմ կարծում, որ «Տրիումֆը» կվնասի ռուսներին, քանզի հաստատ դա վաճառվել է էֆենդուն «свой-чужой» ճանաչման համակարգով, այսինքն, ռուսական ավիացիա չի խոցի, ում ձեռքն էլ ընկնի:

Բայց ահա ամերիկացիք շատ կխերվեն, դե, նրանք զգալիորեն հետ են ռուսներից հիփերձայնի, ՀՕՊ-ի և մի քանի այլ ոլորտներում: Իսկ դա արդեն վնաս է Ռուսաստանին:

Դե, եթե մարդու «հետույքը քոր է գալիս», քորող կգտնվի… Ռուսների մոտ դա պատմականորեն լավ է ստացվում:

Հակիրճ գրեցի Էրդողան էֆենդու առաջին պատժի մասին: Սպասենք երկրորդին և մեր Փաշինյան Նիկոլի հոգևոր եղբոր ետույքին համբերություն մաղթենք:

Ամեն...

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Մոտ օրերս մի քանի պատմական փաստ կհիշեցնեմ՝ ռուսական վենդետայի ունիկալ արվեստին նվիրված:

Հիմա էլ ասեմ, որ ոչ մեկին այդ ունիկալ արվեստը խրատ չեղավ, իսկ մեր Փաշինյան Նիկոլի հոգևոր եղբայր Էրդողան էֆենդին էլ ձեզ կենդանի վկա...

Դիտվել է՝ 4097

Մեկնաբանություններ