Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Հայաստանում Եվրամիության (ԵՄ) առաքելության հրեշավոր սուտը հակամարտությունից տուժած շրջաններ այցելության վերաբերյալ

Հայաստանում Եվրամիության (ԵՄ) առաքելության հրեշավոր սուտը հակամարտությունից տուժած շրջաններ այցելության վերաբերյալ
08.07.2023 | 08:39

Հայաստանում Եվրամիության (ԵՄ) առաքելության այս հայտարարությանը դժվար է չանդրադառնալ…

«Մեր դիտորդները պարբերաբար այցելում են հայ-ադրբեջանական սահմանի այն կողմում գտնվող հակամարտությունից տուժած շրջաններ՝ գնահատելու, թե հակամարտությունն ինչպես է ազդում իրենց առօրյա կյանքի վրա»։

News.am-ի տեղեկացմամբ , այս մասին նշված է Հայաստանում ԵՄ առաքելության Twitter-ի հաղորդագրության մեջ։

«Մարդկային անվտանգության պարեկները Հայաստանում ԵՄ առաքելության մանդատի առանցքային բաղադրիչն են՝ նպաստելով տեղի բնակչության անվտանգության զգացմանը»,- նշված է նույն զեկույցում։

Նախ, ինչ էլ անուն են մոգոնել՝ մարդկային անվտանգության պարեկներ:

Չէ մի չէ…

Եվրամիությանը` ԼԳԲՏ ու ԼԳԲՏ-ների և մյուս այլասերվածների իրավունքների պարեկներ են:

Ի՞նչ է նշանակում «հայ-ադրբեջանական սահմանի այն կողմում գտնվող…»:

Հայ-ադրբեջանական սահմանի այն կողմում Ադրբեջանն է, գրողին թե չեն գնում, ու՞մ է հետաքրքիր այնտեղ ԵՄ դիտորդների գնալը:

Ստացվում է, որ ոչ թե Հայաստանի սահմանամերձ շրջաններն են հակամարտությունից տուժած, այլ Ադրբեջանի: Ահա սա է մեր արտաքին թշնամիներից ԵՄ-ի գործունեության բաղադրիչներից մեկը:

Այնուհանդերձ, եթե թարգմանական ինչ- որ սխալ է թույլ տված վերոնշյալ տեղեկատվությունը հրապարակած կայքի կողմից, ապա այս դեպքում էլ այլ հարցեր են առաջ գալիս: Օրինակ, քանի՞ լումա արժեն ԵՄ առաքելության դիտորդների կատարած վերոնշյալ այցելությունները և գնահատումները, երբ դրանք մինչև հիմա որևէ օգուտ չեն տվել սահմանամերձ շրջանների բնակիչներին:

Բացարձակ սուտ է, լկտի կեղծիք, թե դրանք նպաստել են տեղի բնակչության անվտանգության զգացմանը: Այդ այցելություններով, սուտի, կեղծ հարցուփորձով, եթե նույնիսկ եղել են այդպիսիք, ադրբեջանական ամենօրյա վտանգի, սպառնալիքների պայմաններում, հաճախ նաև կրակոցների տակ ապրողների շրջանում անվտանգության զգացում չի առաջանում կամ ամրապնդվում: Գնացեք հարցրեք հենց տեղի, հատկապես, Ադրբեջանի ԶՈՒ կրակոցներից զոհեր ու վիրավորներ ունեցած բնակավայրերի բնակիչներին ու կհամոզվեք դրանում:

Ըստ սահմանամերձ բնակավայրերից մեկից ստացված տեղեկատվության, ԵՄ ավտոմեքենաների շարասյուն տեսնոմ են, բայց սահմանամերձ բմակիչնռրի հետ հանդիպոմ ոչ ոք չի տեսել:

Կան որոշ հիմքեր՝ առնվազն ենթադրելու, որ հակամարտությունից տուժած շրջաններ ԵՄ դիտորդների այցելության իրական նպատակները հետախուզական, լրտեսական են:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարում՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ սոդոմական դեսպան Անդրեա Վիկտորինը և այլասերվածության, սեռաշեղման բազմաթիվ դրվագներ պարունակող «Երկրի հակառակ կողմը» «գրքի» հեղինակ Նիկոլը միմյանց ջերմ կամ շողոքորթաբար ողջունելիս:

Դիտվել է՝ 7638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ