Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-21

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-21
05.07.2023 | 19:42

(սկիզբը` այստեղ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անցած շաբաթ գեներալական ուսադիրների հանձնման ժամանակ հայտարարել է, որ իրավիճակը «շիկացած է մինչև վերջնակետ. լուցկի նետիր՝ ամեն ինչ կբռնկվի»:

«Նոր գլոբալ հակամարտության սպառնալիքը երբեք այնքան մոտ չի եղել, որքան այսօր,- ТАСС-ի հաղորդմամբ , ասել է Լուկաշենկոն:- Մեր երկիրը, մեր ողջ տարածաշրջանը հերթական անգամ փորձում են պայթեցնել և այդ աղմուկի տակ պարտադրել իրենց կանոնները, հաստատել իրենց կարգը»:

Իսկ թե Արևմուտքի հակամարդկային և հակաաստվածային ինչ կանոնների ու կարգի մասին է խոսքը, մենք արդեն գիտենք. դրանք միտված են պղծության, այլասերման օրենքների և կոնվենցիաների ընդունմանը, ԼԳԲՏ-ներին ու մյուս այլասերվածներին մեր գլխին նստեցնելուն, քայքայիչ և ամբողջատիրական աղանդների առջև կանաչ լույս վառելուն, սեռական դաստիարակության անվան տակ մատաղ սերնդին ու դեռահասներին պղծելուն, երեխաներին ընտանիքներից խլելուն, ընտանիքների քայքայմանը ու բնական աճի կասեցմանը, բռնության, անբարոյականության, թմրամոլության քարոզին ու խթանմանը, ԱՄՆ-ի, Արևմուտքի կողմից նեոգաղութատիրական քաղաքականության իրականացմանը և կիսագաղութային վիճակում գտնվող պետությունների բնական պաշարների անզուսպ, անխնա թալանին:

Վերոնշյալ հայտարարությունից մի քանի օր առաջ Լուկաշենկոն, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, զգուշացրել էր, որ խաղաղ ժամանակի հյուսվածքն ահա ուր որ է կպատռվի:

Հայրենական մեծ պատերազմի և բելառուս ժողովրդի ցեղասպանության զոհերի համաժողովրդական հիշատակի օրվա կապակցությամբ Բելառուսի նախագահի կայքում հրապարակված ուղերձում նշված է.

«Տասնամյակների բարեկեցիկ կյանքից հետո մոլորակի վրա կրկին ստեղծվել է մի իրավիճակ, երբ խաղաղ ժամանակի հյուսվածքն ահա ուր որ է կպատռվի։ Ցինիկ արևմտյան քաղաքական գործիչների հերթական սխալ քայլը կարող է վերջինը դառնալ մարդկության մեծ մասի համար»:

Ոչ ոք չի ցանկանում միջուկային հակամարտության սկիզբ, բայց Վաշինգտոնը ոչնչացրեց զսպման և ռազմավարական կայունության ամբողջ համակարգը, որը նախատեսված էր ռիսկերի համահարթման համար: Այս մասին անցած չորեքշաբթի հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդմանը տված հարցազրույցում։

Ըստ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի, Եվրոպային աղետ է սպառնում «ռազմական փսիխոզի» պատճառով:

«Коммерсантъ»-ի տեղեկացմամբ, Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն համոզված է, որ Եվրոպան մոտենում է աղետին, քանի որ այնտեղ չի հանդարտվում ռազմական փսիխոզը:

«Եվրոպան մոտենում է աղետին, ցավոք, այս բառի բոլոր իմաստներով,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը:- Կարելի է կանխել ավելի մեծ աղետը և փրկել հազարավոր մարդկանց կյանքեր, բայց դրա համար պետք է դադարեցնել ռազմական փսիխոզը»։

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը պատրաստել է բանաձև, որով կոչ է արվում հավասարեցնել Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայում միջուկային սարքի պայթեցումը ՆԱՏՕ-ի վրա հարձակմանը։ Իսկ ՆԱՏՕ-ի վրա հարձակումը, Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն, նշանակում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական հարվածը հարձակվող պետությանը:

Հավանաբար քչերն ուշադրություն դարձրին, որ խոսքն ՈՒկրաինայում ոչ միայն մարտավարական զենքի կիրառմանն է վերաբերվում, այլ ընդհանրապես ցանկացած միջուկային սարքի պայթեցմանը, իսկ այդպիսին կարող են համարվել նաև միջուկային կեղտոտ ռումբի պայթեցումը, հրթիռային կամ ռմբային հարվածը Զապորոժիեի ԱԷԿ-ի ռեակտորներից մեկին ու դրա ջերմային պայթյունը, ինչն առավել ծանր իրավիճակում հայտնվելու դեպքում, արևմտյան ուղղորդողների հրահանգով կամ առանց դրա, կարող է իրականացնել ՈՒկրաինան ու վերագրել ՌԴ-ին:

Հունիսի 22-ին հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, ТАСС-ի տեղեկացմամբ հայտնել է, որ Կոնգրեսի վերին պալատում բանաձև է պատրաստվել, որի համաձայն, եթե «Ռուսաստանը կամ Բելառուսը կամ Ռուսաստանի վստահված անձը միջուկային սարք պայթեցնի ՈՒկրաինայում, ապա այդպիսի հարձակումը պետք է դիտարկել որպես հարձակում հենց ՆԱՏՕ-ի վրա»: Գրեհեմի հետ միասին պարտադիր ուժ չունեցող բանաձևը մշակել է դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենտալը:

«Կոնգրեսի վերին պալատի քննարկմանը ներկայացված երկկուսակցական բանաձևի նախագիծը՝ որպես իբր Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի «սպառնալիքից» բխող պատասխան, մեր երկրի նկատմամբ կույր ատելության հերթական դրսևորումն է։

Նոր նախաձեռնության հեղինակները ցանկանում են ԱՄՆ-ին է՛լ ավելի խորը ներգրավել ուկրաինական հակամարտության մեջ»,- ընդգծել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը:

Դեսպանը չի կասկածում, որ նման գործողությունները դուրս են գալիս «ամերիկացի ռուսատյաց սենատորների հերթական խելահեղ նախաձեռնության» սահմաններից և իրենցից ներկայացնում են «նմուշը նրա, ով իսկապես ուղեգիծ է տանում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների միջև ԱՄՆ-ի գլխավորությամբ ուղիղ գլոբալ հակամարտության»։ Անտոնովի կարծիքով, ամերիկացի սենատորների «սադրիչ և անհեռատես» արտահայտությունները հանգեցնում են միայն «լարվածության աճի և իրավիճակի՝ ավելի վտանգավոր սահմանագծին սահելու ռիսկի բարձրացման»:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն անդրադառնալով Լեհաստանում ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման այդ պետության խնդրանքին ու դրա հնարավորությանը, իր Telegram-ալիքում հայտարարել է, որ Լեհաստանում միջուկային զենքի տեղակայումը սպառնում է դրա կիրառմամբ:

Քաղաքական գործիչը գրել է, որ Լեհաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի միջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագրին՝ կնշանակի այդ զենքի կիրառում:

«Հաշվի առնելով այն, որ լեհական ղեկավարությունում այսօր հավաքվել են միայն արտոնագրված այլասերվածները, Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու խնդրանքը սպառնում է միայն մեկին»,- իր դիրքորոշումը պարզաբանել Է Մեդվեդևը:

Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը միաժամանակ հստակեցրել է, որ միջուկային զենքի կիրառման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնեն օվկիանոսից այն կողմ գտնվող զառամախտները:

«Բայց դրանում կա նաև դրական կողմ։ Բոլոր դուդաները, մորավեցկիները, կաչինսկիները և այլ չար ոգիները կվերանան»,- գրել է Մեդվեդևը:

Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ է ընթանում. «РИА Новости»-ի տեղեկացմամբ , սա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն է Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի այսօրվա (04.07.2023 թ.-irates.am) նիստում:

Նախագահը հավաստել է, որ աշխարհում աշխարհաքաղաքական հակասությունները գնալով սրվում են, տեղի է ունենում անվտանգության դեգրադացիա: Պուտինն ասել է նաև, որ նոր գլոբալ ճգնաժամի զարգացման ռիսկերն աճում են:

Ավելի վաղ Կրեմլում դիմելով բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես տեղեկանում ենք «РИА Новости»-ի հրապարակումից , հայտարարել էր, որ այժմ որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը:

«Ընկեր սպաներ, դուք ավարտել եք ուսումնառությունը երկրի համար բացառիկ պատասխանատու ժամանակաշրջանում, երբ որոշվում է մեր հայրենիքի ճակատագիրը, որոշվում է նրա աշխարհաքաղաքական ապագան»,- ասել էր Շոյգուն:

ՌԴ պաշտպանության նախարարը հավելել էր, որ «Հավաքական Արևմուտքը Ռուսաստանի դեմ ամենաիսկական պատերազմն է ծավալել, հերթական անգամ ամեն կերպ փորձում է այն կոտրել»:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6282

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ