Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Իմ ճամփաներն Արցախ հայրենիքում են

Իմ ճամփաներն Արցախ հայրենիքում են
12.06.2023 | 16:29

Սիրտս՝ կտոր-կտոր, Արցախով մեկ շաղ է եկել...տխրության մեջ ծիծաղում, ծիծաղի մեջ արնաքամ է լինում ու շշնջում.

«Մի՛ արեք, մարդի՛կ, մի ուրացեք հայե՛ր...զոհվածների մեծ մասի վերջին նկարը դպրոցական վերջին զանգի նկարն է: Չհասցրին ապրել... միգուցե անցակետում կանգնածը, ում ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ եք պարզում, հենց նա՞ է սպանել...»:

Օգտվելով Արցախ-Հայաստան ճանապարհից, ի կատար է ածվում Նիկոլի ծրագիրը, որը հնազանդորեն, հասկանալով կամ գուցե և չհասկանալով, իրականացնում են Արցախի Հանրապետության իշխանությունները:

Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. Իմ ճամփաները ԱՐՑԱԽ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ են, որտեղ թուրք ու ադրբեջանցի չպիտի լինի:

Անչափելի կարոտով ու սպասումով ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ հետ հանդիպմանը...

Դիտվել է՝ 2978

Մեկնաբանություններ