Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ըստ Լավրովի` ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն ակտիվորեն փորձում են սրել իրավիճակն ԱՊՀ տարածքում

Ըստ Լավրովի` ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն ակտիվորեն փորձում են սրել իրավիճակն ԱՊՀ տարածքում
18.05.2023 | 10:12

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Царьград» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն ակտիվորեն փորձում են սրել իրավիճակն ԱՊՀ տարածքում։ Ամերիկացիների նպատակներից մեկը, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, Հայաստանն է։

«Ես գիտեմ, որ, օրինակ, հայերին նրանք ազդանշան են ուղարկում, թե` եկե՛ք ձեր տարածքից վռնդե՛ք ռուսներին և սահմանապահներին... և հեռացրե՛ք ռազմաբազան, մենք կօգնենք ձեզ ապահովելու անվտանգությունը: Բացահայտ սադրանք է...

Արևմուտքը զուգահեռաբար ընդլայնում է ոչ կառավարական կազմակերպությունների ցանցը, որոնք ֆինանսավորվում են առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության բյուջեից։ Վերջիններս հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում իրենց ավելի ու ավելի ազատ են զգում ու անգամ փորձում են «երաժշտություն պատվիրել»։ Ես դրանք չեմ թվարկի, դրանք, իմ կարծիքով, բոլորին քաջ հայտնի են»,– ասել է Լավրովը։

Լավրովը միաժամանակ նշել է, որ Արևմուտքի մասնաբաժինն աճում է և՛ Կենտրոնական Ասիայի, և՛ Անդրկովկասի երկրների տնտեսության մեջ։

Ըստ նրա` Արևմուտքը ցինիկաբար օգտվում է դրանից ու երկրներից պահանջում չանել ինչ-որ քայլեր, որոնք կհակասեն իր շահերին։ Դրա փոխարեն նրանց ոսկե սարեր է խոստանում, թեև իրականում դա վերածվում է ներքին գործերի միջամտության։

ՌԴ ԱԳ նախարարը հարցազրույցի ընթացքում հիշեցրել է նաև, թե ինչպես է ԱՄՆ-ը վարվում նրանց հետ, ում վրա նախկինում խաղադրույք է կատարել՝ բերելով Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի և Աֆղանստանի ղեկավարության օրինակը, որոնց ԱՄՆ-ը, Լավրովի խոսքով, լքել է:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2826

Մեկնաբանություններ