«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Սխալ քայլերի շարանը

Սխալ քայլերի շարանը
29.03.2023 | 20:05

Ինչպես բոլորիդ մոտ, այնպես էլ ինձ մոտ, կան ծանոթներ, մոտիկ ընկերներ, նույնիսկ բարեկամներ, որոնք կողմ են Նիկոլին և նրա «պրոֆեսիոնալ» թիմին ու նրանց գործունեությանը:

Նրանց մեջ կան նույնիսկ բավականին գրագետ մարդիկ` իրավաբան, ուսուցիչ, բժիշկ, շինարար, ֆիզիկոս, գիտության թեկնածուներ և դոկտորներ:

Նրանց հետ մեր վեճերի թեման շատ լայնածավալ է, և նրանց մեջ կան մարդիկ, որոնք մեր ունեցած դժբախտությունների պատճառը համարում են ռուսներին:

Հիմա, որպեսզի կարճ ստացվի միտքս, կանդրադառնամ միայն 1918 -ական թվականներին և ներկա ժամանակին:

Այն ժամանակ մենք ունեինք ընտրություն` Անգլիայի և բոլշևիկների միջև:

Պարզ է, որ բոլոր երկրները, առաջին հերթին, սեփական շահերից ելնելով են գործում, և խելացի ղեկավարի դերը նրանում է, որ ճիշտ կողմնորոշվի հենց տվյալ պահին, ոչ թե մի դար հետո ասեն՝ վայ, էն ժամանակ պետք էր…

Ուրեմն, Քեմալը, ով երևի թե չգիտենալով ինչ բան է կոմունիզմն ու սոցիալիզմը, Մարքսն ու Էնգելսը, բարձր գոռաց` ես հեղափոխության կողմն եմ, և, որպես ապացույց, կարմիրբանակայինի գլխարկ կարեց` բուդյոնովկա:

Թե ինչ ունեցանք մեր սխալ գեոպոլիտիկ կողմնորոշումից, բոլորը գիտեն` 10 հազար ք/կմ:

Հիմա այսօր սրանք, Արևմուտքի թելադրանքով, ուզում են ՌԴ հեռացնեն Հայաստանից, այսինքն, անցել են Անգլիայի կողմը:

Միանգամից ասեմ, որ ռուսը մի ինչ-որ Նիկոլի կամ Ալիևի ասելով չի կառուցում իր գեոպոլիտիկան, նա չի հեռանա ո՛չ ՀՀ-ից , ո՛չ էլ Արցախից:

Նա իր շահերը կպաշտպանի մինչև վերջ, իսկ թե արդյունքում ինչ կստանանք մենք, կարելի է միայն ենթադրել:

Ու շատ անհասկանալի է որոշ «պոլիտիկների» կարծիքը, թե ՌԴ-ն ինչ-որ պատերազմում կարող է պարտվել:

Գոնե մի քիչ մտածեք՝ ինչպե՞ս կարող է միջուկային այդպիսի հզոր գերտերությունը պարտվել:

Այսօր ՀՀ-ն, դեմ գնալով այդպիսի հզոր երկրին (միայն թե չասեք՝ հզոր չէ, ես ասում եմ որպես մասնագետ, լավ իմանալով բոլորի հզորությունը. ՌԴ-ն իր կոնկուրենտներից առաջ է մոտ 20-30 տարով), ինքն իրեն է վնաս տալիս, և շատ սարսափելի կորուստներ կարող ենք ունենալ:

Վերջին օրերին ընդունած Римский Статут, закон МУС-ը, որն ուղղված է հենց ռուսի դեմ, օրենք, որը ռեգիոնում ոչ մի երկիր չի ընդունել (տեսեք՝ ազերին չի ընդունել, ոչ էլ թուրքը), իսկ մեզ շատ անհապաղ պետք էր:

Պարզ է, սրանք չեն հասկանում, կիսաանգրագետ մարդիկ են, բայց սրանց քայլերից տուժելու են մեր սերունդները:

Ֆիլարետ Նահատակյան

Դիտվել է՝ 3789

Մեկնաբանություններ