«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Արդարության հետքերով

Արդարության հետքերով
27.02.2023 | 07:27

Ինչպես գիտենք՝ 4 օր առաջ Հաագայի արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ պարտավորեցրեց Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը:
Միաժամանակ դատարանը մերժեց Ադրբեջանի բոլոր պահանջներն ընդդեմ Հայաստանի։
Ինչ խոսք, հաճելի է, գնահատելի, շնորհակալ ենք, բայց...


Սայլը տեղից չի շարժվում:
Գործնական որևէ քայլ չի ձեռնարկվում:
Որոշումը լոկ հորդորների տեսքով է արտահայտվում:
Իսկ որոշ մարդիկ արդեն իսկ վստահ խոսում էին այն մասին, թե այս դատական ակտն ի վերջո կարող է հանգեցնել նույնիսկ Արցախի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալուն...
Ինքս լավատես եմ, ժուժկալ ու համբերատար, բայց ավաղ, ռեալ պոլիտիկը այլ բան է ինձ հուշում:
Իհարկե, չի կարելի թերագնահատել նման վերպետական մարմնի որոշումը, միջազգային իրավունքը, բարձրաստիճան քաղաքական գործիչների ու երկրների լիդերների ջանքերն ու միջնորդությունները, բայց բոլորի համատեղ աշխատանքներն այս հարցում կարծես ապարդյուն են:


Այո՛, այս արգասաբեր որոշումը լուրջ դիվանագիտական ու իրավական գործիք է թե՛ մեր, և թե՛ միջազգային գործընկերների ձեռքին:
Անխոս, այս որոշմամբ հնարավոր է սանձել Ադրբեջանին, պարտավորեցնել վերջինիս կատարել իր պարտականությունները:
Ավելին՝ այս որոշումը կայացնելիս Արդարադատության միջազգային դատարանն ըստ էության հիմք վերցրեց 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, մասնավորապես՝ 6-րդ կետը՝ Ադրբեջանին պարտադրելով ապահովել անխափան տեղաշարժը միջանցքով։
Անխոս, սա լավ նախադրյալ է՝ այսուհետ այդ հայտարարության կետերը միջազգային արենայում՝ միջազգային իրավունքի տեսանկյունից օգտագործելու ու տարբեր ձևաչափերում հղում տալու, մեջբերելու համար:
Սակայն, դեռևս տեսնում ենք ամենօրյա կոչերն ու հորդորներն ուղղված Ադրբեջանին, բայց և վերջինիս արհամարհական վերաբերմունքն ու անտարբեր կեցվածքն այս ամենի հանդեպ:
Ու սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կոնկրետ պատժամիջոցներ չեն կիրառվել, քանի դեռ Ադրբեջանին հստակ ժամանակացույցով իրավաքաղաքական պահանջներ չեն ներկայացվել:


Երբ հնչեն՝ ԵԽ-ից, ԵԱՀԿ-ից և այլ միջազգային կառույցներին անդամակցության կասեցման որոշումներ՝ այդժամ կտեսնենք արդեն գործողություններ:
Այդպիսի մեթոդներով է հնարավոր կարգի հրավիրել ու սանձել Ադրբեջանին, ոչ թե սին խոսքերով ու հորդորներով:
Ալիևը միանշանակ անհանգստացած է այս որոշմամբ, բայց և գտել է իրավիճակի ժամանակավոր ելքը, պահանջը կատարելուց խուսափելու հնարքը:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ միջազգային դատարանն իրենց դեմ չի կայացրել վճիռը և մերժել է Հայաստանի պահանջն այն մասին, որ Լաչինով շարժումն իրականացվի «ազատ», այսինքն՝ առանց որևէ վերահսկողության, ինչպես պնդում է Հայաստանը։
Ադրբեջանն այդկերպ ողջ պատասխանատվությունը գցում է Ռուսաստանի վրա և ձերբազատում իրեն որևէ պարտավորվածությունից ու պատասխանատվությունից:
Իսկ եթե, այնուամենայնիվ, պահանջը կոնկրետ հասցեագրվի իրեն, վերջինս իր դեմքը փրկելու համար կարող է բացել միջանցքը ոչ թե դատարանի վճռից վախենալով, այլ այն պատճառով, որ իր կամքը կատարվեց՝ Ռուբեն Վարդանյանը հեռացվեց պաշտոնից:
Ավելի քան վստահ եմ, որ առաջիկայում, միջանցքի բացման պարագայում նա նման հայտարարությամբ հանդես կգա:


Իսկ որպեսզի նա այդպիսի ալիբի չունենա, խիստ ցանկալի կլիներ Վարդանյանի պաշտոնին մնալը...
Ալիևի համար նման առիթ չէր ընձեռվի, եթե միջանցքը բացվեր Վարդանյանի պաշտոնավարման ժամանակ:
Թեկուզ, եթե վերջինիս հեռացնեին միջանցքինբացումից օրինակ մեկ շաբաթ անց:
Ավաղ...


Վարդանյանին հեռացրեցին, Ալիևի լեզուն դրանով երկարացրին, սեփական ժողովրդի առաջ դեմքը փրկեցին, հաղթողի ու պահանջատերի կերպարը վերահաստատեցին...
Համենայն դեպս Ալիևը հիմա մտածելու բան ունի.
եթե չի բացում միջանցքը հավաքական Արևմուտքի հետ լուրջ խնդիրներ է ունենում, իսկ եթե բացում է՝ խայտառակվում է ողջ աշխարհով մեկ, այդկերպ ընդունում է իր մեղավորությունը, ինչպես նաև խնդիրներ է ունենում Ռուսաստանի հետ։
Ալիևին մնում է նավթային ու խավիարային դիվանագիտություն բանեցնել Արևմուտքի հետ՝ փորձելով խուսանավել պահանջներից ու հնարավոր սանկցիաներից:
Բայց թե արդյո՞ք այս անգամ այն արդյունք կտա՝ հարց է:


Այսպիսով, հիմա կտեսնենք, թե ի՞նչ պատժամիջոցի լծակ ունի Հաագայի դատարանը, եթե Ադրբեջանը կատեգորիկ հրաժարվի բացել ճանապարհը...
Առայժմ միակ «պատժամիջոցը»՝ հնչող հորդորներն են...
Համենայն դեպս, միջազգային իրավունքի տեսանկյունից ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի դատարանի որոշումներն անդամ երկրներին պարտադրելու ուժ և իրավական գործիքակազմ:
Իսկ առհասարակ՝ օրենքը դադարում է օրենք լինելուց, եթե թիկունքում չունի հարկադրանքի ընդունակ մի ուժ...


Ի դեպ, Հայաստանը կարող է և պետք է դիմի նաև Միջազգային Քրեական Դատարան, որտեղ քննվում են մարդկության դեմ ծանր հանցագործությունները:
Որտեղ անգամ երկների նախագահներին են դատում ու ձերբակալում:
Եվ հետո.
2 ամսից ավել է, ինչ 120.000 մարդ կրել ու կրում է նյութական, ֆինանսատնտեսական վնասներ:
Պետք է մտածել, թե որևէ փոխհատուցում չի՞ նախատեսվում:
Մենք նման պահանջ չե՞նք ներկայացրելու:
Ինչևէ, ապրենք, կտեսնենք:


Դավիթ Կարապետյան

Դիտվել է՝ 6774

Մեկնաբանություններ