«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Իրանա-չինական հարաբերությունների նոր ու ավելի բարձր նշաձող

Իրանա-չինական հարաբերությունների նոր ու ավելի բարձր նշաձող
16.02.2023 | 07:35

Իրանն ու Չինաստանը այսօր համագործակցության 20 փաստաթուղթ են ստորագրել տրանսպորտի, հատկապես՝ երկաթուղային փոխադրումների, Թեհրան-Մեշհեդ արագընթաց գնացքի և այլ ոլորտների ուղղությամբ՝ շուրջ 12 մլրդ դոլար արժողությամբ։


Սա լիովին տեղավորվում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կոնցեպտի մեջ, որով Չինաստանը կկարողանա իր ազդեցությունը բարձրացնել ավելի նոր մակարդակի։ Այստեղ կարևոր հանգուցային կետ է հենց Իրանը, որը մեր տարածաշրջանում խոստանում է նոր ու ավելի ազդեցիկ խաղացող դառնալ։


Իրանի նախագահի այցը Պեկին, փաստորեն, իրանա-չինական հարաբերությունների նոր ու ավելի բարձր նշաձող է սահմանում, որը ապագայում կարող է դառնալ նոր աշխարհաքաղաքական կենտրոն։
Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանն իր հերթին պետք է ամեն ինչ անի Հայաստան-Իրան-Չինաստան և Հայաստան-Իրան-Հնդկաստան աշխարհաքաղաքական գծերով դաշնակցային եռանկյունի կառուցելու ուղղությամբ, ինչը գնալով ավելի ու ավելի հնարավոր է դառնում։
Սակայն Հայաստանի կողմից Ադրբեջանին և Թուրքիային զիջումները վատթարացնելու են Հայաստանի դիրքերը և վերացնելու են երկրի գրավչությունը, ինչը առիթ կտա ո'չ թե դաշնակցային հարաբերությունների, այլ՝ պատառ պոկելու Հայաստանից։


Ուստի Հայաստանը, առաջին հերթին, պետք է խուսափի որևէ պայմանագիր ստորագրելուց Ադրբեջանի հետ, որովհետև նման պայմանագրի ստորագրումը մեզ կանգնեցնելու է պետականության կորստի առջև։


Արա Պողոսյան

Դիտվել է՝ 17304

Մեկնաբանություններ