Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Արցախում պետք է լինեին ծագումով արցախցի մեծ թվով գործիչներ

Արցախում պետք է լինեին ծագումով արցախցի մեծ թվով  գործիչներ
17.01.2023 | 07:24

Ռուբեն Վարդանյանին պետք է աջակցել ու պաշտպանել գոնե միայն այն պատճառով, որ այսօր ինքն է թողել իր ազատ ու բարեկեցիկ կյանքը ու գնացել Արցախ:
Նրա փոխարեն այսօր Արցախում պետք է լինեին ծագումով արցախցի մեծ թվով այլ քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գործարարներ, մշակույթի ու արվեստի գործիչներ` իրենց փորձով, կապերով ու կապիտալով:


Նրանք պարտավոր են դա անել, իսկ Վարդանյանը` ոչ:
Բայց ինքն է այնտեղ, ինքն է իր վրա վերցրել այդ ծանր բեռն ու մեծ պատասխանատվությունը, ինքն է պայքարում Արցախի ինքնորոշման ու ազատության համար, ինքն է հակառակվում Հայաստանի ու Արցախի իշխանությունների սխալ ու պարտվողական քայլերին:
Ռուբեն Վարդանյանին քննադատողները նախ պետք է թողնեն իրենց տաք ու անվտանգ անկյունն ու գնան Արցախ` կանգնեն արցախցու կողքին, ապրեն արցախցու կյանքով, կիսեն նրա հոգսն ու անհանգստությունը:


Հ.Գ. Հեշտ է ամերիկաներում, եվրոպաներում ու ռուսաստաններում կամ Երևանի կենտրոնում ապահով նստած դատողություններ անել Վարդանյանի բրիտանական կամ ռուսական արմատների մասին, իսկ ծայրահեղ բարդ ու վտանգավոր է անել այն, ինչ արեց ինքը:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 25523

Մեկնաբանություններ