Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

«Հերոսները»

«Հերոսները»
09.01.2023 | 07:29
ԱԺԲ-ն «հերոսաբար» շրջափակում է Գյումրիի ռուսական ռազմաբազան՝ պահանջելով բացել Բերձորի միջանցքը։
Քաղաքագիտությունից տարրական գիտելիքներ ունեցող ցանկացած ոք գիտակցում է, որ ռուս խաղաղապահներն ու Գյումրիում տեղակայված ռազմաբազան միանգամայն
տարբեր գործառույթներ ունեն։ Առաջին՝ ապահովում է Արցախի անվտանգությունը և պարտավոր է կողմերի միջև չեզոքություն պահպանել,
երկրորդ՝ որպես Հայաստանի դաշնակից երկրի ռազմաբազա, ապահովում է Հայաստանի անվտանգությունը Թուրքիայի կողմից հնարավոր հարձակման դեպքում։
Չեմ կարծում, որ այս, ինչպես նշեցի՝ տարրական ճշմարտությունը չեն հասկանում հավաքի կազմակերպիչները։ Իհարկե, հասկանում են։
Այդ դեպքում հարց է առաջանում․ ի՞նչ նպատակ է հետապնդում այս «հերոսական» ակցիան։
Նպատակը մեկն է, որպես առաջին քայլ հեռացնել հակամարտության գոտուց ռուս խաղաղապահներին և Արցախը հայաթափել,
քանի որ 2020թ․ նրանց ծրագիրը լիակատար չիրականացվեց։ Արդեն երկրորդ քայլով հեռացնել ռուսական ռազմաբազան Գյումրիից և Հայաստանը
դարձնել ոտքի կոխան Թուրքիայի համար։ Կարելի է հաստատապես պնդել, որ Բերձորի միջանցքի փակումն ու Գյումրիի ռազմաբազայի շրջափակումը կազմակերպված են նույն կենտրոնից։
Հետաքրքիր է, որ այս նույն «հերոսները» ժամանակին ավտոերթ էին անում դեպի Արցախ,
«հերոսաբար» գրավում ՊՊԾ գունդը, իսկ 2020թ․ ոչ միայն զենք չվերցրին և չմասնակցեցին պատերազմին, հետագայում չապստամբեցին, այլև այսօր, փոխանակ հարձակվեն ադրբեջանցի
«բնապահպան» իրենց համախոհների վրա և բացեն Բերձորի միջանցքը , իրենց համար անվտանգ, իրականում՝ պատվերով ակցիաներ են կազմակերպում։
Ավետիք Իշխանյան
Դիտվել է՝ 12470

Մեկնաբանություններ