Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ամեն ինչ սարքում են՝ չսարքելով կամ սարքածը քանդելով. Ռոբերտ Մելքոնյան

Ամեն ինչ սարքում են՝ չսարքելով կամ սարքածը քանդելով. Ռոբերտ Մելքոնյան
17.10.2022 | 07:27

ՔՊ-ականները կրկին սկսում են կառուցել Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» հատվածը։
Սա արդեն որերո՞րդ անգամ է, հիշում եք, չէ՞:
Հա՛, բանակն էլ են հիշել ու կրկին «պրոֆեսիոնալ» են դարձնում։ Դե, իրենք բոլորն էլ բանակի, բանակաշինության «սպեց» են:


Ձեռի հետ էլ եռամսյա վարժանքները դարձնում են 25-օրյա, որ ավելի լավ վարժվեն ու ավելի լավ յուրացնեն զինվորական ծառայությունն ու մարտական պատրաստակամությունը։
Բա՞:
Բայց սրանք ամեն ինչ սարքում են՝ չսարքելով կամ սարքածը քանդելով:
Բանակն էլ սարքելու փոխարեն, առայժմ բանակաքանդությամբ են զբաղված:
Փաստորեն, ՔՊ՝ նշանակում է «քանդող պաշտոնյաներ»:

Դիտվել է՝ 7661

Մեկնաբանություններ