Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Մեզ պետք չի լինի Ռուսաստանը, եթե Արցախը մերը չի լինելու. Նաիրի Հոխիկյան

Մեզ պետք չի լինի Ռուսաստանը, եթե Արցախը մերը չի լինելու. Նաիրի Հոխիկյան
13.10.2022 | 07:25

Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է մեկ բան շատ հստակ գիտակցի' եթե մենք կորցնենք ամբողջ Արցախը, ապա Ռուսաստանի գոյությունը Հայաստանում և տարածաշրջանում կդառնա անիմաստ ու անցանկալի։


Հայաստանն առանց Արցախի գոյություն չի ունենա, հետևաբար, ինչպես Պուտինն էր ժամանակին ասում' ում է պետք աշխարհը, եթե այնտեղ Ռուսաստանը չպետք է լինի, նույնկերպ մենք ենք հիմա ասում' մեզ պետք չի լինի Ռուսաստանը, եթե Արցախը մերը չի լինելու։


Մտածեք, թույլ մի տվեք ամերիկա-բրիտանական պլանավորմամբ Փաշինյան-Ալիև-Էրդողան գործողության իրականացումը։
Դա նաև Ռուսաստանի մահն է լինելու։

Դիտվել է՝ 9881

Մեկնաբանություններ