ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Արցախը Հայաստան է, և վերջ»-ից դեպի «լավագույն» կապիտուլյացիա. Արսեն Ջուլֆալակյան

«Արցախը Հայաստան է, և վերջ»-ից դեպի «լավագույն» կապիտուլյացիա. Արսեն Ջուլֆալակյան
06.10.2022 | 07:31

Արձանագրենք. փաստորեն, դեֆակտո առկա, դեյուրե մոտ ապագայում ստորագրվող կապիտուլյացիայի հետ հանրության ծանրակշիռ մեծամասնությունն արդեն հաշտ է, պայքարելու այլևս կարիք չի տեսնում: Քաղաքական ուժերին էլ անդրադառնալու իմաստ չկա:
Հիմա արդեն ակտիվ քննարկվում է, թե կապիտուլյացիայի ո՞ր տարբերակն ընտրենք՝ ամերիկակա՞նը, ռուսակա՞նը, թե մեկ ուրիշը, որ կարող է առաջարկվել:


Ընդ որում, տարբեր հայտնի արկածախնդիրներ-պատեհապաշտներ-տխմարներ, որոնց, ցավոք սրտի, այդ նույն հանրությունը հայտնի է դարձրել, ակտիվորեն պայքարում են ամերիկական տարբերակի համար՝ զուտ մեկ նպատակով. որ կապիտուլյացիան ստորագրող ազգակործան պատուհասը մնա իշխանության, և շարունակվի վակխանալիան:
Իսկ թե որ տարբերակով, ինչ է հանձնվում, ի՞նչ վիճակում է հետո հայտնվելու Հայաստանը, Արցախը, տեղի 100.000-ից ավելի մեր հայրենակիցները, ինչպիսի նոր ռիսկեր են առաջանալու՝ մեծ հաշվով նրանցից ոչ մեկին էլ չի հետաքրքրում:
Բացառիկ ենք նաև այդ առումով: Մի ամբողջ ժողովուրդ, իշխանության առաջնորդությամբ, պայքարում է նախընտրած կապիտուլյացիային հասնելու համար...
Նորից ընդգծեմ՝ ստորագրվելիք փաստաթուղթը Հայաստանի կապիտուլյացիան է, այլ ոչ հաշտության-խաղաղության պայմանագիր, ինչպես ներկայացվում է կոնկրետ շրջանակաների կողմից:


Հ.Գ. Քախտեխնոլոգիաների էֆֆեկտը.
թե ինչպես դարեր շարունակ և վերջին 2 տարին անընդհատ քեզ մորթող պետությունը, «ձեռքի թեթև շարժումով», դառնում է ընդունելի, ոչ թշնամական:
«Արցախը Հայաստան է, և վերջ»-ից դեպի «լավագույն» կապիտուլյացիա…
Ամեն ինչ օրինաչափ է:

Դիտվել է՝ 9466

Մեկնաբանություններ