Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Արևմուտքի համար Հայաստանի դայակը Թուրքիան է. Արտակ Զաքարյան

Արևմուտքի համար Հայաստանի դայակը Թուրքիան է. Արտակ Զաքարյան
18.09.2022 | 09:29

Նիկոլն աշխարհի միակ պաշտոնյան է, ով ամենաշատն է շողոքորթել և ի լուր աշխարհի` շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանն ու նրա նախագահին: Նա ամենաշատն է զանգում ՌԴ, ամենաշատն է դիմել հազար ու մի խնդրանքով, ամենաշատն է եղել Մոսկվայից կախվածության մեջ: Պաշտոնական Մոսկվան ՀՀ ոչ մի ղեկավարի երբեք այդքան չի պահել ու աջակցել, որքան Նիկոլին:


Երեկվանից, իշխանական պատվերով և անմիջական կատարմամբ, ՀՀ տեղեկատվական ցանցերում մոլեգնում է
հակառուսական հիստերիան: Սա Նիկոլի քցող, խաբող, անհավասարակշիռ, անհեռատես ու ճղճիմ պատկերացումների հետևանքն է: Արդյունքը արժենալու է նոր կորուստներ, նոր մենակություն ու նոր հիասթափություններ:
Արևմուտքի համար Հայաստանի դայակը Թուրքիան է: Արևմուտքը մի խնդիր ունի` պոկել Ադրբեջանը, Վրաստանը ու Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց և դնել Թուրքիայի ազդեցության տակ: Հայաստանն այդ սցենարի վերջին մասն է:


Իսկ ո՞վ է կասկածում, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և Հայաստան ներխուժումը Թուրքիայի (Արևմուտք, ՆԱՏՕ) հանձնարարությունն էր: Իսկ ո՞վ է կասկածում, որ Հայաստանին ռազմական ագրեսիայի ենթարկելով` փորձում են Ռուսատանին ներքաշել ու նոր պատերազմական ճակատ բացել նրա դեմ` թքած ունենալով, որ աշխարհաքաղաքական այդ ճակատում Հայաստանը կվերածվի նոր Սիրիայի ու ամբողջովին կավերվի (ի դեպ, լուրեր են պտտվում, որ վերջերս Վրաստանը վարպետորեն հրաժարվել է Արևմուտքի այդ առաջարկից):
Իրական քաղաքականության մեջ չկան պուպուշներ, բարի կամ չար կերպարներ: Կան շահեր: Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանն ուներ ընդգծված շահեր և գիտեր ինչպես դրանք առաջ տանել:
Նիկոլի ողբերգական Հայաստանը չունի շահեր և չի էլ կարող ունենալ մի պարզ պատճառով. Նիկոլը օտարի (թշնամի) ծառան ու կամակատարն է հայ ժողովրդի գլխին: Դա է պատճառը, որ մի օր գովերգում են ՌԴ-ին, մյուս օրը` քննադատում: Մի օր Արևմուտքն ընկեր է, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում` ամոթալի լռություն պահած և հայ ժողովրդին անտեսած միավոր և այլն:


Ելքը մեկն է. Նիկոլից պետք է ազատել Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդին:

Դիտվել է՝ 6909

Մեկնաբանություններ