«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Բոլորը բաց խաղաքարտերով են խաղում. Ստեփան Դանիելյան

Բոլորը բաց խաղաքարտերով են խաղում. Ստեփան Դանիելյան
15.09.2022 | 07:31

Կարծում եմ, որ պետք է պարզ լինի, թե ինչ է կատարվում։
-Իրանն հայտարարում է, որ վերջին դեպքերն իր դեմ են ուղղված:
-Ռուսաստանն ասում է, որ իրեն Հարավային Կովկասից ուզում են դուրս մղել։
-Բլինքենը շատ մեղմ է բնութագրում Ադրբեջանի ագրեսիան ու ասում է, որ պետք է երկարատև խաղաղություն հաստատվի, այսինքն, Հայաստանն ընդունի Արցախը Ադրբեջանի կազմում և, բնականաբար, ամբողջ Սյունիքը դարձնի թյուրքական միջանցք։
Բոլորը բաց խաղաքարտերով են խաղում։


ԱՄՆ-Բրիտանիա-Իսրայելը Ալիևին դրդում են պատերազմ սկսել, կամ էլ Հայաստանը հրաժարվում է Իրանի սահմանից (բրյուսելյան բանակցությունների բուն նպատակը), հաջորդ քայլով Հյուսիսային Իրանում ադրբեջանցիների ապստամբություն բարձրացնեն։ Իրանին ներքաշում են Ադրբեջանի հետ պատերազմի ու, որպես ագրեսոր, հարվածում են բոլոր կողմերից, միջուկային ծրագրի հարցն էլ փակվում է։ Ալիևին դրա դիմաց մեծ Ադրբեջան են խոստանում, եթե Իրան-Ռուսաստան միացյալ ճակատով չոչնչացնեն Ադրբեջանը (Ուկրաինայում Ադրբեջանին ցույց են տալիս, որ կարող է մարսել դա), մենք ոչինչ չենք ստանում, միայն կորցնում ենք։

Պարզ է, ԱՄՆ-Բրիտանիա զույգը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը տապալում է, կամ ոչինչ չասող հայտարարություն են ընդունում։


Հ.Գ. Եթե Իրանը փլուզեն, Թուրքիան իր սահմանին 10-միլիոնանոց իրանական Քրդստան է ստանում, որը հենց Թուրքիան հետագայում կփլուզի, բայց դա արդեն մեզ հետ կապ չունի։

Դիտվել է՝ 9932

Մեկնաբանություններ