Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Սեպտեմբերի 13-ի գործողությունները ընդամենը «մարտով հետախուզության» նպատակ են ենթադրում. Աղասի Ենոքյան

Սեպտեմբերի 13-ի գործողությունները ընդամենը «մարտով հետախուզության» նպատակ են ենթադրում. Աղասի Ենոքյան
15.09.2022 | 07:22

Անցած 2 տարիների ընթացքում Ադրբեջանը և Թուրքիան 44-օրյա պատերազմի ընթացքում գրավված ԼՂՀ տարածքում կառուցել են հզորագույն ստրատեգիական ենթակառուցվածք՝ ռազմական հենակետեր, ճանապարհներ, օդանավակայաններ և այլ բաղադրիչներ։

Այս ամենը կարելի էր իմանալ բաց հրապարակումներից, նույնիսկ հետախուզության կարիք էլ չկար։


Ադրբեջանն այժմ ունի այնպիսի հզոր պոտենցիալ, որ սեպտեմբերի 13-ի գործողությունները ընդամենը «մարտով հետախուզության» նպատակ են ենթադրում, նաև՝ դիվանագիտական և քարոզչական փորձարկումների։ Հայաստանը չպետք է հանգստանա ինչ-որ զինադադարների պայմանավորվածություններից, այլ պետք է բոլոր միջոցները կիրառի՝ թույլ չտալու այդ ենթակառուցվածքով պլանավորված հզորության պոտենցիալի կիրառումը։
Եվ անպատասխանատու լակոտություն է այս տեղեկատվությանը տիրապետելով, սկսել ու շարունակել ինչ-որ «խաղաղության օրակարգով» բանակցություններ։


Երբ այս ամենից դասեր առնելու փոխարեն Նիկոլը հանդես է գալիս «դինամիկ պայմաններում մեկ տարում բանակ կառուցելու անհնարինության» մասին (Ալիևը կարողացավ, իսկ ինքը՝ ոչ), դա ոչ միայն խոստովանություն է, որ ինքը չի կարող կառավարել ներկա ճգնաժամը, այլև՝ որ նման մտադրություն էլ չունի, որ ինքը դեռևս մնում է դավաճանական շուստրիության հարթության, խոսքերով արդարանալու և կրկին բոլորին խաբելու ռազմավարության մեջ։

Դիտվել է՝ 6543

Մեկնաբանություններ