Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ամերիկյան հետաքրքրությունները Հարավային Կովկասում կրում են լայն տարածաշրջանային բնույթ. Սուրեն Սարգսյան

Ամերիկյան հետաքրքրությունները Հարավային Կովկասում կրում են լայն տարածաշրջանային բնույթ. Սուրեն Սարգսյան
27.08.2022 | 10:01

Փոփոխություն Մինսկի խմբում. Ֆիլիպ Ռիքերը նշանակվել է Կովկասյան բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ:
Նորանշանակ դեսպանը ոչ միայն լինելու է ՄԽ համանախագահ, այլև աշխատելու է «Ժնևյան միջազգային քննարկումների» ձևաչափում, որպես ԱՄՆ-ի ներկայացուցիչ: Այսինքն, Հարավային Կովկասի բոլոր հակամարտութուններում ամերիկյան ամբողջ դիվանագիտական աշխատանքը նա է համակարգելու:


Ընդհանրապես, ամերիկյան հետաքրքրությունները Հարավային Կովկասում առավելապես կրում են ոչ թե երեք պետությունների հետ երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստ, այլ ավելի լայն տարածաշրջանային բնույթ։ Այսինքն, ԱՄՆ-ը հետաքրքրված է տարածաշրջանով և տարածաշրջանային խաղացողների հետ մրցակցության մեջ է։
Հարավային Կովկասն աշխարհագրորեն տեղակայված է ԱՄՆ-ի վաղեմի ախոյան Իրանի հարևանությամբ, ռազմավարական դաշնակից և ՆԱՏՕ-ի առանցքային անդամ Թուրքիայի հարևանությամբ, ինչպես նաև պատմական մրցակից և հիմնական հակառակորդ Ռուսաստանի հարևանությամբ։ Սա ամեն ինչ բացատրում է:
Իսկ այս նշանակումն ուղղակիորեն հաստատում է վերոշարադրյալը։

Դիտվել է՝ 11715

Մեկնաբանություններ