38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Եթե «դուխդ» չի հե­րի­քում, թող գնա

Եթե «դուխդ» չի հե­րի­քում, թող գնա
09.09.2020 | 10:38

Որ­քան ա­նող­նա­շար պի­տի լի­նի կա­ռա­վա­րու­թյու­նը, որ 2 տա­րուց ա­վե­լի չկա­րո­ղա­նա մի հար­ցի շուրջ հս­տակ դիր­քո­րո­շում որ­դեգ­րել ու ներ­կա­յաց­նել հան­րու­թյա­նը։ Ա­մուլ­սա­րի հար­ցի շուրջ ի­րա­վի­ճա­կը լա­վա­գույնս է ներ­կա­յաց­նում այս իշ­խա­նու­թյան դեմ­քը. հար­ցե­րին լու­ծում չտա­լու, ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու ա­նըն­դու­նա­կու­թյուն, ներդ­րում­նե­րի ի­մի­տա­ցիա ստեղ­ծել, ի­րենց իսկ ամ­պա­գոռ­գոռ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի տա­կից դուրս չգալ, չընդ­միջ­վող շոու­ներ, էա­կան հար­ցե­րի շր­ջան­ցում, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան օ­րա­կար­գը ան­հե­թեթ ֆո­տո­սե­սիա­նե­րով, ըն­տա­նե­կան ա­նի­մաստ լայ­վե­րով ուղ­ղե­լու ան­լր­ջու­թյան` չա­փի զգա­ցո­ղու­թյան բա­ցա­կա­յու­թյամբ։ Չի կա­րե­լի մարդ­կանց ա­մեն վայր­կյան քո կեն­ցա­ղա­վա­րու­թյա­նը, փի­փերթ ու­տե­լուն, գի­նի խմե­լուն ու գետ­նին պառ­կե­լուն, տոր­թի գույ­նե­րը «ու­տե­լուն», ձիուց ընկ­նե­լուն ու շատ դի­տե­լիու­թյուն ա­պա­հո­վող ա­նի­մաստ խոս­քուզ­րույ­ցին, տե­սա­րան­նե­րին ներ­կա դարձ­նել։ Պե­տու­թյան ղե­կա­վա­րին պատ­շա­ճու­թյունն ու զսպ­վա­ծու­թյունն է գե­ղեց­կաց­նում, բա­րեկր­թու­թյան օ­րի­նակ ծա­ռա­յե­լը, չէ­ժա­նա­նա­լը։ Սա` ի մի­ջի այ­լոց։


Իբր բաց­ված, բայց ի­րա­կա­նում չաշ­խա­տող գոր­ծա­րան­նե­րի ֆո­նին ինք­նա­գո­վազդ­վող, «բո­լո­րին սի­րող» վար­չա­պե­տը մի հան­քի շա­հա­գործ­ման հար­ցում ար­դեն 2 տա­րուց ա­վե­լի քա­ղա­քա­ցի­նե­րին մշ­տա­պես լար­վա­ծու­թյան մեջ է պա­հում։ Կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րի ան­վճ­ռա­կա­նու­թյան պատ­ճա­ռով գրե­թե ա­մեն շա­բաթ հան­քի շա­հա­գործ­մա­նը դեմ և կողմ մար­դիկ ի­րար են բախ­վում։ Ե­րեկ Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման դեմ պայ­քա­րող, ակ­տի­վիստ Շի­րակ Բու­նիա­թյա­նը իր ֆեյս­բու­քյան է­ջում տե­սա­նյութ է հրա­պա­րա­կել` տե­ղե­կաց­նե­լով, որ Ա­մուլ­սա­րում ծա­ռա­յու­թյուն ի­րա­կա­նաց­նող պահ­նորդ­նե­րը հար­ձակ­վել են հեր­թա­պա­հող քա­ղա­քա­ցի­նե­րի վրա և ծե­ծել նրանց։ Հե­տո «Լի­դիան Ար­մե­նիա» ըն­կե­րու­թյունն այս տե­ղե­կու­թյու­նը հեր­քող հայ­տա­րա­րու­թյուն տա­րա­ծեց. «Սեպ­տեմ­բե­րի 6-ի լույս 7-ի գի­շերն Ա­մուլ­սա­րի ճա­նա­պարհ­նե­րը փա­կող հան­ցա­վոր խմ­բա­վո­րու­մը, մոտ 10 հո­գով, հա­վա­նա­բար ոչ սթափ վի­ճա­կում, ներ­խու­ժել է Ա­մուլ­սա­րի տա­րածք` հայ­հո­յե­լով և քա­րե­րով հար­ձա­կում գոր­ծե­լով «Լի­դիա­նի» պահ­նոր­դա­կան ծա­ռա­յու­թյան վրա։ Խմ­բա­վոր­ման ան­դամ­նե­րը սպառ­նա­ցել են «Լի­դիա­նում» աշ­խա­տող ու այդ պա­հին Ա­մուլ­սա­րի տա­րած­քում գտն­վող հա­մայն­քի բնա­կիչ­նե­րին»։ ՈՒ այս լար­վա­ծու­թյու­նը տևա­կան ժա­մա­նակ շա­րու­նակ­վում է, սա­կայն իշ­խա­նու­թյունն ան­հա­ղորդ է խնդ­րին։


Նա­խա­րար­նե­րը փո­խա­րի­նում են մի­մյանց, սա­կայն նրանք ևս ոչ մի դիր­քո­րո­շում չու­նեն այս հար­ցում, բո­լո­րի հա­յացքն ուղղ­ված է Նի­կոլ Փա­շի­նյա­նին, իսկ նա ա­մեն ան­գամ ան­հաս­կա­նա­լի ձևով շր­ջան­ցում է հար­ցը։ Դժ­վար է պատ­կե­րաց­նել մի երկ­րի վար­չա­պե­տի, որն ա­նընդ­հատ հայ­տա­րա­րում է, թե խնդ­րա­հա­րույց հար­ցի վե­րա­բե­րյալ դեռ չի կողմ­նո­րոշ­վել, կար­ծիք չու­նի։ Իսկ ե­թե երկ­րի ղե­կա­վար կարգ­ված մե­կը չգի­տի ինչ­պես լու­ծել այս թն­ջու­կը, ո՞վ պետք է այս երկ­րում ո­րո­շում­ներ կա­յաց­նի։ Հա­յաս­տա­նի բախ­տը չի բե­րել այն հար­ցում, որ բարդ խն­դիր­նե­րով հա­րուստ տա­րա­ծաշր­ջա­նում է և շատ հա­ճախ է կանգ­նել ու կանգ­նե­լու ցա­վոտ խն­դիր­նե­րի ա­ռաջ։ Այս ի­րա­վի­ճա­կում մեծ շռայ­լու­թյուն չէ՞ ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու ա­նըն­դու­նակ ղե­կա­վար ու­նե­նա­լը։ Ի դեպ, բարդ հար­ցե­րի սանդ­ղա­կում Ա­մուլ­սա­րը հաս­տատ վե­րին հո­րի­զո­նա­կա­նում չէ։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 13606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ