Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Գիտնականներն առաջարկում են իջեցնել ինքնաթիռի թռիչքի բարձրությունը հանուն գլոբալ տաքացման կանխարգելման

Գիտնականներն առաջարկում են իջեցնել ինքնաթիռի թռիչքի բարձրությունը հանուն գլոբալ տաքացման կանխարգելման
21.02.2020 | 13:31

Բնապահպանության և կիլմայի փոփոխության մասնագետներն առաջարկում են փոխել ինքնաթիռների թռիչքների բարձրությունը՝ կանխելու համար ահագնացող գլոբալ տաքացումը: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով Environmental Science & Technology ամսագրին, որտեղ այս թեմայով հոդված է լույս տեսել:

Բանն այն է, որ ինքնաթիռի՝ օդում թողած հետքը ոչ միայն բնապահպանությանն է վնաս հասցնում, այլև Երկիր մոլորակի կլիմային: Եթե ինքնաթիռները համեմատաբար ցածր թռչեն, ապա գլոբալ տաքացման վրա ավիացիայի ազդեցությունը հնարավոր է նվազեցնել մինչև 56 տոկոս:

Եթե ծրագիրը կյանքի կոչվի, ապա հնարավոր կլինի նվազեցնել օդանավերից արտանետվող ջրմոցային գազերի քանակը: Նշվում է, որ բարձր թռիչքի ժամանակ դժվարանում է տաք հոսանքների հոսքը դեպի օդի ավելի բարձր շերտեր:

Դիտվել է՝ 12731

Մեկնաբանություններ