Լյուքս դասի սմարթֆոնների հարդարմամբ զբաղվող ռուս-իտալական ընկերությունը՝ Caviar –ը, ներկայացրել է «Գահերի խաղ» հեռուստասերիալին նիրված սմարթֆոնի ինքնատիպ մոդել: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ամերիկյան HBO հեռուստաալիքով ցուցադրվող «Գահերի խաղ» սերիալն ութ տարվա ցուցադրությունից հետո ավարտվել է օրեր առաջ՝ մայիսի 19-ին:
«Caviar-ի մասնագետները որպես հիմք օգտագործել են Samsung ընկերության գերոճային Galaxy Fold ճկվող հեռախոսը: Սմարթֆոնը զարդարել են ոսկուց պատրաստված թեմատիկ նախշերով՝ վիշապ, առյուծ, Վեստերոսի քարտեզ և այլն»,- գրում է Luxury Launches-ն:
Աղբյուրը հայտնում է նաև, որ սմարթֆոնն արտադրվել է սահմանափակ քանակով՝ ընդամենը 7 օրինակ, որոնցից յուրաքանչյուրի գինը 8200 դոլար է: