Microsoft ընկերությունը ներկայացրել է այն ժամկետը, երբ վերջնականապես կդադարեցնի Windows 7-ի սպասարկումը: Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ օպերացիոն համակարգի սպասարկումը կդարդարեցվի 2020 թ-ի հունվարի 14-ին: Այդ մասին գրում է Tech Crunch պարբերականը:
Մինչ այդ ժամկետը ընկերությունը դիմում է Windows 7 օգտագործողներին, որոնք, ի դեպ, Windows համակարգն օգատգործողների 40 տոկոսն են կազմում, անցնել առավել նոր` Windows 10 տարբերակին:
Հիշեցնենք, որ Windows 7-ը թողարկվել է 2009 թ-ի հոկտեմբերի 22-ին:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ