Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Armtab-ի և Armphone-ի արտադրությամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը դարձել է ԻՏՁՄ անդամ

Armtab-ի և Armphone-ի արտադրությամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը դարձել է ԻՏՁՄ անդամ
22.01.2014 | 12:41

Հայ-ամերիկյան «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը դարձել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության լիիրավ անդամ` նպատակ հետապնդելով համատեղ ուժերով բարձրացնել «Made in Armenia» ապրանքանիշի ճանաչելիությունը, աջակցել գիտահետազոտական աշխատանքներին ու հայկական արտադրությանը:
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին և զբաղվում է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրությամբ: Արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետ (Armtab) և առաջին հայկական հեռախոս (Armphone): Պլանշետի ծրագրային և սարքային ապահովման դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ-ում և Հոնկոնգում:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, որը համախմբում է ավելի քան 60 տեղական և արտերկրյա կազմակերպություն, զբաղվում է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանությամբ, մասնավորապես` հարկային, մաքսային, իրավական խնդիրների լուծման աջակցությամբ: Միությունն իրականացնում է նաև ոլորտային զարգացման խոշոր ծրագրեր, ինչպիսիք են «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունը և Հայաստանում Ռոբոտատեխնիկայի զարգացման և աջակցման ծրագիրը, կազմակերպում է միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը , Բիզնես Ինովացիոն ֆորումը, DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարը:

Դիտվել է՝ 2517

Մեկնաբանություններ