Սահմանամերձ Սիրիայի չորս երկրներ հայտնել են իրենց հիասթափությունն ու մտահոգությունը միջազգային հանրության աջակցության պակասի առնչությամբ: Հակամարտության հետևանքով երկու միլիոն սիրիացի դարձել են փախստականներ, լքել երկիրը:
Հորդանանի, Լիբանանի, Իրաքի և Թուրքիայի նախարարները Ժնևում Միավորված ազգերի հովանու ներքո կայացած համատեղ նիստում հայտարարել են, որ կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի ճնշում գործադրեն միջազգային հանրության վրա` փախստականներին օգնություն ցուցաբերելու հարցում: Ըստ նրանց, ճգնաժամը կարող է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը:
Չորս պետությունները հայտարարել են, որ մինչև ամսվա վերջ տեղի կունենա հանդիպում ՄԱԿ-ի անդամ երկրների միջև: Նրանք մտադիր են ֆինանսական օգնության համար դիմել այլ երկրների, ինչպես նաև առաջարկություն կլինի մի շարք փախստականների՝ ընդունել իրենց տանը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ