Մոսկվայի կենտրոնում՝ 19-րդ դարի առանձնատանը, որը գտնվում է Նիժնի Կիսլովսկի նրբանցքի թիվ 6 հասցեում, քաղաքային իշխանության պատգամավոր Ելենա Տկաչը հայտնաբերել է խմբակային սեքսի ակումբ: Պատգամավորը մոտ մեկ ամիս առաջ նույն նրբանցքում գտնվող «Հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության բռնի տեղահանումից հետո որոշել է պարզել, թե ինչ կազմակերպություններ են գտնվում այն շինություններում, որոնք համարվում են Մոսկվայի քաղաքային գույքի դեպարտամենտի սեփականություն: Պարզվել է, որ պատմաճարտարապետական նշանակություն ունեցող այդ կառույցում է գտնվում ոչ միայն «Gang-bang» խմբակային սեքսի ակումբը, այլև` սաունա, էրոտիկ մերսման սրահ, սվինգ-ակումբ և «Ստարիյ Ցեյխգաուխ» ալմանախի հրատարակչությունը: Համոզվելու համար, որ իսկապես պատմական առանձնատանը գործում է խմբակային սեքսի ակումբ, պատգամավորը զանգահարել է նշված հեռախոսահամարով: Լսափողից սիրալիր աղջկա ձայնը հաստատել է այն: Վերջինս բացատրել է, թե ինչպես կարելի է հասնել այնտեղ, ներկայացրել է օրվա ծրագիրը: «Այսօր մեզ մոտ խմբակային սեքսի երեկո է, դա մի կին է և մի քանի տղամարդիկ, բայց եթե որոշեք, կարող եք փորձել և այլ հնարքներ: Այնուհետև կլինի ոչ մեծ ծրագիր` լեսբի-շոու և էրոտիկ շոու: Մուտքը վճարովի է: Վճարի մեջ մտնում են մաշիկներ, սավան` սաունայի համար և մերսում»: Հավելենք, որ Ելենա Տկաչի` ակումբին վերաբերող գրառման տարածումից հետո ակումբի կայքը փակել են:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ